Ով կմնա անգործ 2030-ին
Գանձապահներ, փոստատարներ, բանկային, աշխատողներ, և այլք՝ 5 տարի կա նոր մասնագիտություն գտնելու․ ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի, մինչ 2030 թվականը կրճատվելու է ավելի քան 92 մլն աշխատատեղ, ոչ վերջին հերթին՝ արհեստական բանականության ու այլ գործիքների շնորհիվ։ Զուգահեռաբար ստեղծվելու է 170 մլն նորը, այնպես որ ժամանակ կա՝ փորձել հասկանալ, ուր շարժվել նոր աշխարհում։ Թվերն օդից չեն․ Զեկույցը հիմնված է ավելի քան 1000 առաջատար համաշխարհային գործատուների տվյալների վրա, որոնք ներկայացնում են ավելի քան 14 միլիոն աշխատող՝ ավելի քան 20 ոլորտներում և 55 երկրներում։
Մանրամասն՝ այստեղ
Էլ ավելի մանրամասն՝ այստեղ
Թեմայի շուրջ․
Ինչպես է ԱԲ-ն նոր աշխատատեղերի ստեղծմանն աջակցում
Չինական վիրուսը ոչնացրեց ինքն իրեն
ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոն (FBI) վերացրել է PlugX վիրուսը՝ ջնջելով այն ավելի քան 4200 վարակված համակարգչից ԱՄՆ-ում։ Վիրուսը կապվում է չինական պետական հովանավորչությամբ գործող "Mustang Panda" կամ "Twill Typhoon" հաքերային խմբի հետ, որն ակտիվ է առնվազն 2014 թվականից և թիրախավորում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի պետական հաստատությունները և բիզնեսները, ինչպես նաև չին այլախոհներին։
Ֆրանսիայի իրավապահ մարմինների և Sekoia.io կիբեռանվտանգային ընկերության հետ համագործակցությամբ, FBI-ն հայտնաբերեց չարամիտ ծրագրին ինքնաոչնչացման հրաման ուղարկելու եղանակ։ PlugX-ն այսուի ինքնալուծարման ֆունկցիան՝ արդյունավետ կերպով մաքրելով վարակված համակարգերը՝ առանց վնասելու օրինական ֆայլերն ու ֆունկցիոնալությունը։ Մանրամասներն այստեղ են
Թեմայի շուրջ
Ինչպես Չինաստանը կոտրեց աշխարհի հեռախոսային ցանցերը
ԱՄՆ ֆիննախը՝ չին հաքերների թիրախում
Լոս Անջելեսը շարունակում է այրվել
Հրդեհներով պատված Լոս Անջելեսում խորհուրդ են տալիս զգույշ լինել ջրի հետ․ այն կարող է թունավորված լինել աղետի պատառով։ Միաժամանակ, հարցեր են ծագում՝ ինչպե՞ս ստացվեց, որ չկար ջուր խոշոր ամբարտակներից մի քանիսում ու հիդրանտներում։ Իսկ բնակիչները վերադառնում են տներ՝ նախկինում ծաղկուն թաղամասերի տեղ այ այսպիսի մոխրակույտեր գտնելով։
Թեմայի շուրջ․
Լավ վիզուալ այն մասին, ինչպես են կրակի դեմ պայքարում օդաչուները
Ինչպես 2024-ը դարձավ պատմության ամենաշոգ տարին
Ինչու կլիմայի մոդելները չեն կարողանում բացատրել՝ ինչ է կատարվում մոլորակի հետ