Նոր լրտեսող վիրուս ձեր սմարթֆոնում, հիշողություն ստացած Gemini-ն ու ԱՄՆ բանակն Ուկրաինա ուղարկելու սպառնալիք
ԱՄՆ փոխնախագահ Վենսը սպառնացել է ՌԴ-ին նոր պատժամիջոցներով ու Ուկրաինա ԱՄՆ զինծառայողներ ուղարկելով այն դեպքում, եթե բանակցությունները չբերեն խաղաղության։ Նա նաև պատրաստվում է հանդիպել Զելենսկուն, մինչ Թրամփն անոնսավորել է Պուտինի հետ բանակցություններ Սաուդյան Արաբիայում։ Ի դեպ, ռուս հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Բաունովը գրում է՝ ինչ է նշանակում Թրամփի զանգը Պուտինին, կարելի է ասել, նախադասություն առ նախադասություն վերլուծելով Թրամփի հայտնած տեղեկությունը զանգի մասին: Ու՝ որքան էլ Ուկրաինան դժգոհ չլինի սառը ցնցուղ դարձած իրողությունից, բորսաները դրական են արձագանքել տեղի ունեցողին․ ուկրաինական ընկերությունների արժեթղթերը Լոնդոնում աճել են։
Իտալական ընկերությունը տարիներով լրտեսող վիրուսներ էր ներդնում Android սմարթֆոններում
Իտալական SIO ընկերությունը մի շարք լրտեսող հավելվածներ է ստեղծել, որոնք, WhatsApp կամ որևէ այլ հայտնի հավելված ձևանալով, գողանում են անձնական տվյալներ թիրախից, պարզել է TechCrunch-ը:
Կայքի հետ կիսվել են Android-ի երեք հավելվածներով՝ պնդելով, որ դրանք, հավանաբար, պետական լրտեսող ծրագրեր են: TechCrunch-ը Google-ին և բջջային անվտանգության Lookout ընկերությանը խնդրել է վերլուծել դրանք։ Երկուսն էլ հաստատել են, որ դրանք լրտեսող ծրագրեր են:
Իսկ Gemini-ն հիշողություն ստացավ
Այժմ նրա հետ կկարողանաք շփվել՝ ձեր նախկին զրույցները մեջբերելով (առավելություն, որը բոլոր ԱԲ-չաթբոթերը չէ, որ ունեն)։ Այսինքն, ստիպված չեք լինի տարբեր դիալոգների միջև թռչկոտել՝ նույն խնդիրը քննարկելու համար։ Տարոսը մեզ մի թղթի համար մի դռնից մյուսն ուղարկող հայ պետաշխատողներին։
Պատվաստանյութերին չհավատացող Քենեդին առողջապահության նախարար դարձավ
Ռոբերտ Քենեդի-կրտսերը համապատասխան երդումը տվեց։ Բացի պատվաստանյութերի դեմ պայքարից Քենեդին հայտնի է ՄԻԱՎ-ին չհավատալով, ջրի մեջ ֆթոր ավելացնելու դեմ պայքարով ու ֆասթֆուդի դեմ պատերազմով, ինչպես նաև՝ հայ համայնքի հետ որոշակի կապերով։
Թե հետաքրքիր է՝ կարդացեք մի հին հոդված իր արկածների ու հայացքների մասին։
Ու փոքր բոնուս․
Եթե օրվա վերջում կամ վիքենդին 1 ժամ գտնեք, լսեք New York Times պոդկաստը Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամի հիմնադրի հետ՝ այն մասին, ինչու տեխնոմիլիարդատերերն ու Սիլիկոնյան հովիտը Թրամփին ընտրեցին։
Տարոսը մեզ մի թղթի համար մի դռնից մյուսն ուղարկող հայ պետաշխատողներին։ - շատ լավն էր))