Առավոտ շուտ պարզեցինք, որ գոյություն ունի girlfriend-ի դեր կատարող արհեստական բանականություն, որը ձեզ կարող է խորհուրդ տալ ինքնասպան լինել ու մանրամասն պատմել՝ ինչպես անել դա։ Ու ոչ մի լուրջ խնդիր իր բիզնեսի համար չատբոտը ստեղծողը չի տեսնում։ Քանի ԱԲ-ից ենք խոսում՝ Google-ը Gemini 2.0-ն հասանելի դարձրեց բոլորի համար, դե, իհարկե, եթե վճարել պատրաստ եք։ Իսկ ԱՄՆ-ում քննարկում են պետաշխատողների հեռախոսներում ու համակարգիչներում չինական Deepseek-ն արգելելու հարցը։
Մերձավոր Արևելքում, ինչպես միշտ, խառն է
Իսրայելը հրամայել է բանակին պատրաստություններ տեսնել Գազայից պաղեստինցիների «հեռացման» համար, իսկ Եգիպտոսը հայտարարում է, որ իր ու Իսրայելի խաղաղության համաձայնագրի ապագան մշուշոտ կդառնա, եթե պաղեստինցիներն արտաքսվեն։ Թրամփն, իր հերթին, սանկցիաներ է մտցրել Միջազգային քրեական դատարանի դեմ՝ վերջինիս Իսրայելի ու ԱՄՆ հարցում կողմնակալության մեջ մեղադրելով, ինչպես նաև Իրանի դեմ առաջին պատժամիջոցները սահմանեց․ թիրախում Չինաստանի հետ նավթի առևտուրն է։
Սիրիան էլ հայտարարել է, որ հնարավոր է թույլ տա ռուսներին պահպանել ռազմական ներկայությունը՝ եթե դա «երկրի շահերին ձեռք տա»։ Երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ քաղաքականությունում մշտական թշնամիներ չկան, ու հասկացրել, որ հարցը մերձավորարևելյան առևտրի է հանված։
Իսկ մոլորակին տեսանելի ապագայում 2 աստերոիդ է սպառնում
Սկսենք նրանից, որ հարվածելու «փոքր սպառնալիքն» աստերոիդի դեպքում «մեծ վտանգ» է․ դինոզավրները կհաստատեին։ Ավելի հեռավորն՝ 2182-ին երկրին հարվածելու 0․04 %-անոց «փոքր շանս» ունի Բեննուն․ դա կարող է բերել 400 մլն տոննա փոշու արտանետման ու վերափոխի կլիման, ինչպես արդեն եղավ միլիոնավոր տարիներ առաջ։ Ու ընդամենը 7 տարուց՝ 2032-ի դեկտեմբերի 22-ին, Երկրին հարվածելու 1% շանս ունի 2024 YR4-ը։
Բրիտանացիներն էլ ստորջրյա ապաստարան են կառուցել փորձում
Deep կոչվող նախագիծը ֆինանսավորվում է քիչ հայտնի միլիոնատիրոջ կողմից։ Այն ենթադրում է, որ կամավորները կարող են ապրել տորջրյա հատուկ բազայում մինչև 28 օր, սակայն պլանավորվում է դրանում կյանքի տևողությունը հասցնել շատ ու շատ ավելիի։ Թե ինչու՝ կարդացեք այստեղ։