Թրամփը հիմա էլ Գազան է ուզում ու խոստանում դարձնել այն Մերձավոր Արելքի Ռիվիերան, բայց կա մի բայց․ նա հասկացրեց, որ դեմ է այնտեղ պաղեստինցիների ներկայությանը, ակնարկելով․ լավ կլինի, նրանք Եգիպտող կամ Հորդանան գնան։ Ավելի վաղ նա այդ առաջարկն արդեն արել էր ու ստացել մերժում։
Առանձին կարող եք գնահատել Նեթանյահուի դեմքի արտահայտությունը՝ Թրամփի առաջարկները լսելիս։
Մերձավոր Արևելքից զատ Թրամփը շարունակում է նաև պետական համակարգում ցնցող նախաձեռնություններ անել։ 20,000 պետաշխատող, ներառյալ՝ Կենտրոնական հետախուզական վարչության ողջ անձնակազմը, այսպես կոչված buyout առաջարկ է տացել ու կարող է լքել ոլորտն 8 ամսվա աշխատավարձը ստանալով։
Google-ի արհեստական բանականությունը զենքում կկիրառվի
Ընկերությունը չեղարկել է 2018-ից գործող, իր մշակած արհեստական բանականությունը ռազմական նպատակներով կիրառելու արգելքը։ Սկզբունքը որդեգրվել էր ոչ շատ վաղուց՝ 2018-ին, այն բանից հետո, երբ ընկերությունը մերժեց կառավարության Project Maven նախագիծը, որը դրոնների տեսագրությունը վերլուծել էր օգնում։
Կարդացեք նաև իսրայելցի լրագրողների հետաքննությունը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում սպանել-չսպանելու որոշում կայացնող Lavender ծրագրի մասին
Իսկ կրիպտոարժույթի համար ամենանպաստավոր երկիրը ստիպված է փոխել օրենսդրությունը
Սալվադորը, որտեղ բիթքոյնը վաղուց ազատ շրջանառվում է ամենուր, ստիպված է փոխել օրենսդրությունը՝ 1․4 մլրդ վարկային միջոցներ ներգրավելու համար։ Եթե նախկինում բիթքոյնը հավասարազոր էր սովորական արտարժույթին ու բիզնեսը պարտադիր պետք է ընդուներ դրանով վճարումներն, այժմ ընկերությունները կկարողանան ինքները որոշել՝ ուզում են բիթքոյնով գործարքներ անել, թե ոչ։
Չեխ կուղբերն ընդդեմ չեխ չինովնիկների
Բյուրոկրատիան միայն Հայաստանի տանջանքը չէ․ Չեխիայում չինովնիկները 7 տարի են ծախսել մի ամբարտակի կառուցման համար տարատեսակ թույլտվություններ ստանալու համար։ Ու մինչ նրանք «աշխատում էին», մի գեղեցիկ օր եկան կուղբերն՝ ու մի քանի օրում կառուցեցին ամբարտակը, բնակչությանը 1․2 մլն դոլար խնայելով։ Ափսոս, Հյուսիս-Հարավը, կամ ձեր՝ 8 տարի է կառուցվող նորակառույցը չեն կառուցի։
Ի դեպ, անշարժ գույքի մասին․
Սաուդյան Արաբիան թույլատրեց օտարերկրացիներին, նաև՝ քրիստոնյաներին, անշարժ գույք ձեռք բերել երկրում։ Նաև սրբազան քաղաքներում, հետևաբար, կարելի է գնել բնակարան, որի պատուհանից կբացվի գեղեցիկ տեսարան դեպի Մեքքա։ Եկամտահարկի վերադարձի օրենքը, սակայն, չի գործի, քանի որ Սաուդյան Արաբիայում եկամտահարկ չկա։