Բեզոսը հարսին Տիեզերք ուղարկեց, իսկ Google-ը վճարում է ոչինչ չանելու համար
Ինչ ենք կարդում այս առավոտ
Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության New Shephard հրթիռով Բեզոսի հարս Լորեն Սանչեսը, երգչուհի Քեթի Փերին, ինժեներ Աիշա Բոուին, իրավապաշտպան Ամանդա Նգուենը, հաղորդավար Գեյլ Քինգն ու պրոդյուսեր Քիրիեն Ֆլինը տիեզերք թռան։ Սա առաջին միայն կանանցից կազմված թռիչքն էր Տերեշկովայից հետո։ Թռիչքը տևեց 11 րոպե, կապսուլան հատեց տիեզերքի ու երկրի մթնոլորտի սահմանը, ուղևորները նաև անկշռություն զգացին։
Իսկ Երկրի վրա դեռ Թրամփի արածներից են ուշքի գալիս
Միլիարդատեր Ռեյ Դալիոն հայտարարել է, որ Թրամփի գործողությունները, մասնավորապես՝ այն, ինչ նա անում է մաքսատուրքերի հետ, կարող է տեցեսիայից էլ վատ արդյունքների բերել։ Հայտնի ներդրողը մտահոգություն է հայտնել դրամավարկային կարգի հնարավոր քայքայման և ներքին ու գլոբալ համակարգերում զգալի փոփոխությունների վերաբերյալ՝ համեմատելով ստեղծված իրավիճակը 1930-ականների տնտեսական անկայունության հետ, որը Մեծ դեպրեսիային հանգեցրեց։
Google-ն էլ, ըստ ամենայնի, դարի աշխատանքն է հորինել
Ճիշտ է՝ միայն արհեստական բանականության թոփ-մասնագետների համար։ Ընկերությունը մոտ մեկ տարի պատրաստ է վճարել մասնագետներին՝ ոչ մի բան չանելու համար։ Պայմանով, որ ոչ մի ուրիշ տեղ աշխատելու չեն գնա։ Ինչ-որ բանով սա նման է Հայաստանի պետական համակարգին՝ այնտեղ էլ բան չեն անում, բայց ԱԲ-մանագետներ չկան։