Make Vatican Great Again վերնագրի մոտով մենք հանգիստ անցնողը չէինք․ Politico-ն պատմում է, ինչպես են պահպանողականները փորձում հասնել նրան, որ հաջորդ Պապն իրենց կողմից լինի, ու քննադատելում հանգուցյալ Ֆրանցիսկոսին չափազանց լիբերալ մոտեցումների համար: Քննադատության հիմնական թիրախներն են միասեռ ամուսնալուծությունների, միգրանտների պաշտպանության նկատմամբ նրա դիրքորոշումը և Չինաստանի հետ կնքված համաձայնագիրը, որը Պեկինին հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ կաթոլիկ եպիսկոպոսների նշանակման վրա: Վատիկանի ներսում գոյություն ունի խորը բաժանում լիբերալ և պահպանողական թևերի միջև, ինչը հաջորդ պապի ընտրությունը դարձնում է բարդ և անկանխատեսելի գործընթաց: Փորձագետների գնահատմամբ, այս պայքարի արդյունքը կարող է վճռորոշ դեր խաղալ համաշխարհային կաթոլիկ եկեղեցու ապագա ուղղության որոշման հարցում։
Իսկ Մարտին Սկորսեզեն Ֆրանցիսկոսի մաին «Aldeas – A New Story» վերնագրով լիամետրաժ վավերագրական ֆիլմ կնկարի։
Google-ն էլ անկում է գրանցել որոնման համակարգերի շուկայում
Սա 10 տարում առաջին դեպքն է, համակարգի բաժինը ընկել է մինչև 89.71%։
Անկման հիմնական պատճառներն են ChatGPT, Perplexity և xAI-ի նման արհեստական բանականությամբ աշխատող որոնման լուծումների զարգացումը, ինչպես նաև Microsoft Bing-ի շուկայական մասնաբաժնի կրկնապատկումը մինչև4%-ի: Google-ը շարունակում է մնալ որոնման շուկայի անվիճելի առաջատարը: Սակայն աճող մտահոգությունները գաղտնիության հարցերի շուրջ և իրավական ճնշումներն ԱՄՆ-ում և Եվրոպայում կարող են հետագայում ավելի մեծ ազդեցություն ունենալ ընկերության դիրքի վրա: Փորձագետները նշում են, որ օգտատերերն ավելի ակտիվորեն են ուսումնասիրում այլընտրանքային որոնման համակարգերը, ինչը Google-ին կարող է ստիպել վերանայել իր ռազմավարությունը՝ պահպանելու համար շուկայում իր գերիշխող դիրքը:
Gemini-ն էլ հասանելիություն է կարող ստանալ Google Photos բոլոր լուսանկարներին՝ խմբագրելով դրանք։
Իսրայելը հարվածում է Սիրիային, հայտարարելով՝ դրուզներին պաշտպանելու համար է
Թիրախում էր Դամասկոսի մերջակայքում բնակվող դրուզների վրա հարձակվել ցանկացող մի խմբավորում։ Դրուզների ու սունիների բախումներում մոտ 10 մարդ է զոհվել։ Դրուզների մեծ համայնք ունեցող Իսրայելը հայտարարել է, որ պաշտպանելու է Սիրիայի դրուզներին։
Իսկ Ուկրաինան ու ԱՄՆ-ը տորագրեցին օգտակար հանածոների մասին պամանագիրը
Այն պիտի դեռ Զելենսկու էէէէն հայտնի այցի ժամանակ ստորագրվեր։ Ուկրաինան փաստացի կարողացավ հասնել նրան, որ նախկին օգնությունը պարտք չհամարվի։ Սակայն այսուհետ ցանկացած ամերիկյան օգնություն համարվելու է ներդրում՝ բոլոր հետևանքներով։