Պայթուցիկներ սեքս-խաղալիքներում GOT գայլերի նախապիպի վերակենդանացումը
Ինչ ենք կարդում այս առավոտ
Թրամփը սպառնացել է Չինաստանին լրացուցիչ 50-տոկոսանոց մաքսատուրքերով Պեկինի՝ ամերիկյան ապրանքներին հանդեպ պատասխան 34 տոկոս մաքսատուրք կիրառելու որոշումից հետո։ Չինաստանն ի պատասխան ասում է՝ սա կլինի սխալ սխալի վրա, ու կռվելու է «մինչև վերջ» (չնշելով՝ մինչև ում վերջ)։
Մաքսատուրքերի պատերազմներին զուգահեռ ընկնում է նաև բիթքոյնը․ այն հասել է տարեսկզբից նվազագույն ցուցանիշների։
Այդ ամենի ֆոնին Apple-ը 5 օդանավ iPhone է ուղարկել Հնդկաստանից ԱՄՆ՝ մի քանի ամսվա պաշար ստեղծելու համար։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը ու Իրանը սկսել են ուղիղ բանակցություններ վարել
Իր խոսքով, բանակցություններն ընթանում են Օմանում, ու ընթանում են շատ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ։ «Կարծում եմ, բոլորը համաձայն են, որ գործարք կնքելն առավել նախընտրելի է, քան ակնհայտ քայլն (այսինքն՝ պատերազմի գնալն) անելը», - ասել է նա Նեթանյահուի հետ զրույցում։
Չնայած Թրամփը պնդում է՝ բանակցություններն ուղիղ են, Թեհրանը նախընտրում է դրանք անվանել միջնորդավորված
Ամերիկացի գիտնականներն էլ Game Of Thrones գայլերի վերացած նախատիպն են վերակենդանացրել
Colossal Biosciences ընկերությունը հայտարարել է, որ կարողացել է ստանալ 12000 տարի առաջ վերացած «սարսափելի գայլին» (dire wolf): Դրա համար նրանք գայլի գտածոներից ստացված գենոմը միացրել են սովորական գորշ գայլի գենոմին․ ապագա ձագերին էլ էգ շներն են ծննդաբերել։ Պահանջվել է 72 հազար տարեկան գայլի գանգ ու 13 հազար տարեկան գայլի ատամ։ Ծնվել է 3 սպիտակ ձագ, որոնց անվանել են Ռոմուլուս, Ռեմուս ու Կխալիսի՝ հայտնի սերիալի հայտնի կերպարի պատվին։
Shopify ղեկավարն ասում է՝ եթե ուզում ես գործի ընդունվել, պիտի ապացուցես, որ քո գործն ԱԲ-ն անել ունակ չէ
Ընկերության ղեկավարը նշել է, որ ողջունում է աշխատակիցների կողմից ԱԲ օգտագործումն ու նշել, որ այդպես նրանք կարողանում են հարյուրապատիկ արդյունավետությամբ աշխատել։ Միաժամանակ ընկերությունը, որն օնլայն վաճառքի գործիքներ է մշակում, սեփական ԱԲ-ն է առաջարկում օնլայն խանութներին․ դրանցից մեկը չաթբոթ է, մյուսը՝ գործողություններն ավտոմատացնող գործիք։
Իսկ եվրոպացիները կասկածում են ռուսական հատուկ ծառայություններին սեքս-խաղալիքներով փաթեթներում պայթուցիկ տեղադրելու մեջ
Մի քանի այդպիսի առաքանի պայթել է 2024-ի օգոստոսին եվրոպական, այսպես ասած, «վայլդբերիզների» պահեստներում՝ դրանք հրդեհելով։ Մարդկային զոհեր չեն եղել։ Ականապատվել են ոչ թե խաղալիքներն, այլ փաթեթավորման բարձերը։ Ըստ եվրոպական հետախուզության, դա տեղի է ունեցել Եվրոպայի դեմ հիբրիդային պատերազմի ու մայրցամաքն ապակայունացնելու նպատակներով։