Գենետիկորեն մոդիֆիկացված կապիկներ, Մասկի GROK-ի ափդեյթն ու բանակցություններ Ուկրաինայի հարցի շուրջ
Ինչ ենք կարդում այս առավոտ
Սաուդյան Արաբիայում այսօր ՌԴ-ն ու ԱՄՆ-ը քննարկելու են իրենց հարաբերությունները և, իհարկե, Ուկրաինան։ Որոշ հանդիպումներ արդեն կայացել են, բայց դեռ առջևում են Ուկրաինայի մասով բանակցությունները։ Կիևն արդեն հայտարարել է, որ չի ընդունելու դրանց արդյունքները, սակայն Թրամփին դա, կարծես, առանձնապես չի հուզել։ ԵՄ-ն ու Բրիտանիան էլ ակտիվորեն խոսում են Բրյուսելի շահերը հաշվի առնելու մասին ու եվրոպացի խաղաղապահների ներկայություն են պահանջում։ Որոշ տվյալներով, խոսքը մինչև 30 հազար զինծառայողի մասին է գնում, սակայն այստեղ էլ շատ բան պարզ չէ․ առաջնագծում նրանք չեն լինելու։
Կարդացեք նաև՝ ինչպես ստացվեց, որ բանակցություններն անցկացվում են Սաուդյան Արաբիայում
Ու ինչպես է Եվրոպան քննարում՝ ինչպես օգնել Ուկրաինային ստեղծված իրավիճակում
Իսկ Մասկն իր GROK-3-ը ներկայացրեց
Ստեղծողները հայտարարում են, որ Grok-3-ը տասն անգամ ավելի խելացի է, քան Grok-2-ը: Թեստերում նոր տարբերակը գերազանցում է GPT-4o-ին, Claude 3.5 Sonnet-ին, Gemini-2 Pro-ին և DeepSeek-V3-ին մաթեմատիկայի, կոդավորման և գիտական աշխատանքներ ստեղծելու ոլորտում։ Մասկն ասում է՝ այն նաև փոքրիկ «խաղային ստուդիա» կարող է փոխարինել։ Ձայնային ռեժիմը դեռ կայուն չէ ու գործարկվելու է մոտ մի շաբաթից։
Նրա հիմնական մրցակիցներից Deepseek-ն էլ արգելափակեցին ևս մի երկրում՝ Հարավային Կորեայում։
Perplexity-ն էլ սեփական in-depth research կամ «խորքային վերլուծության» գործիքն է ներկայացրել։
ԱՄՆ-ում էլ կապիկների են գենետիկորեն մոդիֆիկացնում
Ինչու՞։ Հեպատիտն ուսումնասիրելու համար։ Հեպատիտ-Բ-ի նախակլինիկական հետազոտությունները դժվար են անցնում, քանի որ այս վարակը միայն մարդկանց մոտ է լինում։ Ուստի գիտնականները ստիպված են նախ պրիմատների բջիջները մոդիֆիկացնել, որպեսզի հետո վարակեն նրանց։ Կիրառվում են վեկտորներ, որոնք կրում են մարդկային NTCP սպիտակուցը. հենց այս սպիտակուցն է վիրուսն օգտագործում բջիջ ներթափանցելու համար։