Նոր iPhone-ը, Microsoft-ի հեղափոխական չիպն ու վատ գիշեր Զելենսկու համար
Ինչ ենք կարդում այս առավոտ
Երեկոյան Թրամփը կոշտ քննադատեց Զելենսկուն, նրան բռնապետ ու միջակ կոմիկ անվանելով, ու նշելով, որ Ուկրաինան է սկսել պատերազմն, ու տարի՝ բանակցելու համար, նրա մոտ կար: Նա նաև հայտնեց, որ Ուկրաինայի ընդերքի մասով բանակցությունները տապալված են, իսկ Վենսը նշեց, որ եթե Ուկրաինան պատասխանի Թրամփի վրա ցեխ շպրտելով, ա շատ վատ միտք կլինի; Կիևից պատասխանեցին՝ հանձնվել չեն պատրաստվում։
Պենտագոնին էլ ասել են՝ կրճատեք ծախսերը տարեկան 50 մլրդ դոլարով
Ընդհանուր առմամբ պիտի խնայվի մոտ 300 մլրդ դոլար, ծախսերը կուղղվեն այնտեղ, որտեղ Թրամփը կուզի։ Մասկի թեթև ձեռքով Կարող է տուժել նաև F-35-երի գնման ծրագիրն, ինչն օդուժի զայրույթն է առաջացրել։ Միաժամանակ, Թրամփը նաև Մասկին է թեթև «կծմծել», ասելով՝ ԱՄՆ հանդեպ անարդարություն կլինի, եթե նա Տեսլայի գործարան կառուցի Հնդկաստանում։
Apple-ը նոր iPhone ներկայացրեց
Apple-ը ներկայացրել է iPhone 16e-ն, որը կփոխարինի «բյուջետային» SE մոդելը։ iPhone 16e-ն չունի Home կոճակ՝ մատնահետքի սկաներով։ Ունի 6.1 դյույմանոց OLED էկրան՝ 2532×1170 պիքսել թույլտվությամբ, և 60 Հց հաճախականությամբ։ iPhone 16e-ն ունի միայն մեկ տեսախցիկ, որի թույլատրությունը 12 ՄՊ-ից դարձել է 48 ՄՊ։ Առջևի տեսախցիկը 12 ՄՊ է։ Apple-ը հայտարարում է, որ նոր սմարթֆոնը կարող է աշխատել վեց ժամ ավելի, քան iPhone 11-ը, և 12 ժամ ավելի, քան SE շարքի ցանկացած iPhone։
Microsoft-ն էլ քվանթային համակարգչի ստեղծման ուղղությամբ կարևոր առաջընթացի մասին է հայտարարում
Ընկերության հետ աշխատող հետազոտողները հայտարարեցին նոր տեսակի չիպի՝ «տոպոկոնդուկտորի» ստեղծման մասին, որը կարող է զգալիորեն արագացնել քվանտային հաշվարկները։ Այս չիպն օգտագործում է նոր տեսակի քուբիթներ, որոնք, ըստ գիտնականների, ավելի կայուն են սխալների նկատմամբ, քան ավանդական քուբիթները։ Եթե տեխնոլոգիան ապացուցի իր հուսալիությունը, դա կարող է դառնալ հեղափոխական քայլ մասշտաբային քվանտային համակարգչի ստեղծման ուղղությամբ։ Ըստ Microsoft, համակարգիչը կհաջողվի ստեղծել տարիների ընթացքում։ Սակայն տեխնոլոգիան դեռ վաղ փուլում է, և գիտնականները պետք է ապացուցեն, որ տոպոլոգիական քուբիթները կարող են կայուն աշխատել իրական պայմաններում։