Perplexity-ն ամիսն 200 դոլար բաժանորդագրությամբ նոր պլան է ներկայացրել, որի շրջանակներում նաև իր խելացի Comet բրաուզերին հասանելիություն է տրամադրելու։ Փաթեթը նաև ներառում է անսահմանափակ հաանելիություն Perplexity Labs գործիքներին (հաշվետվությունների, աղյուսակների, պրեզենտացիաների գեներացման համար) ու առաջնահերթություն այլ նորարարություններում։
Apple-ը ծալովի iPhone է ստեղծում
Համաայն ասեկոսեների, Apple-ը գրեթե ավարտել է ծալովի iPhone-ի փորձարկումների առաջին փուլը։ է Իրական կյանքում գործածելի նախատիպ է ստեղծված՝ 7,7–7,8 դյույմանոց էկրանով (բացված վիճակում) և մոտ 5,5 դյույմ արտաքին վահանակով։ մասին՝ Samsung Galaxy Z Fold-ի նման գրքանման դիզայնով: Apple-ն ակտիվ աշխատում է համակարգի հուսալիության վրա՝ օգտագործելով հեղուկ մետաղական տեխնոլոգիաներ կոտրվածքները նվազագույնի հասցնելու և ամրությունը բարձրացնելու համար։ նաև ամրապնդվում է դիսփլեյը՝ ուշադրություն դարձնելով էներգաարդյունավետությանը և ծալքի տեղի վերացմանը: Ճկուն վահանակների մատակարարումը ակնկալվում է LG-ից կամ Samsung-ից, իսկ խոշոր սերիական արտադրությունը նախատեսվում է 2026 թվականի երկրորդ կեսից։
Եթովպիայի կողմերում էլ նոր օվկիանոս է ձևավորվում՝ մագմայից
Այն, իհարկե, ոչ այսօր, ոչ էլ մերձակա հազարամյակներում, կարող է Աֆրիկան մասնատել մի քանի կտորի։ Այս երկրաբանական գործընթացը Աֆրիկայի բաժանման սկզբնական փուլն է, որը ժամանակի ընթացքում կարող է վերջանալ Կարմիր ծովի չափի նոր օվկիանոսի կամ ծովի ձևավորմամբ: Երկրագնդի մանտիայի բարձրացման դինամիկայի ուսումնասիրությունը կարևոր է ապագա հրաբխային և սեյսմիկ ակտիվության կանխատեսման տեսանկյունից։