Ռադիոակտիվ ռնգեղջյուրներ, ծալովի iPhone ու Tiktok նորույթը
Հարավային Աֆրիկայում ռնգեղջյուրներին որսագողերից պաշտպանելու օրիգինալ մեթոդ են փորձարկել։ նրանց եղջյուրները դարձնում են ռադիոակտիվ՝ իզոտոպներով հավելելով։ նպատակն այն է, որ եղջյուրները զրնգան սահմանին՝ սկաներներով անցնելիս։ Լուծումը փորձարկվել է 20 կենդանիների վրա, որևէ վնաս նրանց օրգամիզմին կես տարում չի հայտնաբերվել։
Համարվում է, որ ռնգեղջյուրների եղջյուրը բուժիչ հատկություններ ունի։ Այդ պատճառով նրանք հայտնվել են ոչնչացման եզրին։ Նախկինում որսագողերի դեմ պայքարի համար եղջյուններն անգամ կտրում էին։ Այս տարի սպանվել է արդեն մոտ 500 ռնգեղջյուր։
Apple-ը պատրաստվում է գործարկել իր առաջին ծալովի iPhone-ը 2026թ. սեպտեմբերին
JPMorgan վերլուծաբանների տվյալներով, Apple-ը կներկայացնի iPhone Fold-ը 2026 թվականի սեպտեմբերին: Սարքը կկառուցվի գրքանման տեսքով ու նման կլինի Samsung Galaxy Z Fold-ին, 7,8 դյույմանոց ներքին էկրան և 5,5 դյույմանոց արտաքին դիսփլեյ կունենա: Սպասվող արժեքը կկազմի 1999 դոլար՝ դարձնելով այն պատմության ամենաթանկ iPhone-ը:
Սարքը կունենա առանց ծալքի OLED դիսփլեյ, տիտանյա շրջանակ, Apple Pencil աջակցություն, 8K տեսախցիկներ։ Կանխատեսվում է, որ վաճառքը կսկսվի մի քանի միլիոն սարքով 2027 թվականին և ընկերությունը հույս ունի մինչև 45 միլիոն միավոր վաճառել 2029 թվականին՝ ավելի քան 65 միլիարդ դոլար վաստակելով:
Ի դեպ, 2007-ից ի վեր վաճառված iPhone-ների քանակը հատել է 3 մլրդի շեմը։
TikTok-ը ներդնում է Footnotes՝ փաստերի ստուգման մեթոդ
TikTok-ն ԱՄՆ-ում պաշտոնապես գործարկել է Footnotes-ը՝ հանրության կողմից հրապարակվող նյութերում տեղ գտած փաստերի ստուգման համակարգ, նման այլ հարթակների Community Notes-ին: 18 տարեկանից բարձր ամերիկացի օգտատերերը՝ 6 ամսից ավելի հին հաշիվներով և առանց խախտումների, կարող են ավելացնել նշումներ և գնահատել ուրիշների գրառումները: Footnotes-ները ցուցադրվում են բնօրինակ վիդեոի տակ՝ օգնելով ճշգրտել բովանդակությունը: Նյու Յորքում ներկայացման ժամանակ ընկերությունը նաև ներկայացրել է նոր ֆունկցիաներ՝ ընդլայնված ծնողական կարգավորումներ, հեղինակների աջակցության գործիքներ և թվային բարեկեցություն:
Google-ը 6 միլիարդ դոլար է ներդրում Ասիայի ամենամեծ տվյալների կենտրոնի կառուցման համար
Google ընկերությունը հայտարարել է Հնդկաստանի Վիշակհապատնամ նավահանգստային քաղաքում 6 միլիարդ դոլար ներդրումներով 1 գիգավատ հզորությամբ տվյալների կենտրոն և ուղեկցող ենթակառուցվածքներ կառուցելու որոշման մասին: Սա կլինի ընկերության առաջին խոշոր տվյալների կենտրոնը Հնդկաստանում և ներդրումների ծավալով ամենամեծը Ասիայում:
Ընդհանուր գումարից 2 միլիարդ դոլարը կուղղվի վերականգնվող էներգիայի աղբյուրների՝ արևային և քամու ֆերմաների ստեղծմանը, որոնք նախատեսված են տվյալների կենտրոնի սնուցման համար: Տվյալների կենտրոնը կդառնա «Data City» տեխնոպարկի առանցքային ծրագիրը և կօգնի քաղաքը վերածել տարածաշրջանային IT և AI կենտրոնի: