Լրագրողները կարողացել են ստանալ սմարթֆոն Հյուսիսային Կորեայից ու բզբզալ դրա բովանդակությունը․ այն բացահայտել է երկրի իշխանությունների կողմից քաղաքացիների խիստ վերահսկողության մեթոդները։ Սարքն ավտոմատ կերպով յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ սքրինշոթ է անում՝ պահպանելով դրանք թաքնված թղթապանակում, որը կարող են բացել միայն իշխանությունները՝ հեռակ։ Բացի այդ, սմարթֆոնը ավտոմատ կերպով փոխում է որոշ բառեր, որոնք գալիս են հարավկորեական մշակույթից՝ օրինակ՝ «oppa»-ն, որը բոյֆռենդն է հարավկորեացիների սլենգով, փոխարինվում է «ընկեր»-ով «comrade» կամ товарищ իմաստով, իսկ «Հարավային Կորեա» տպեք՝ հեռախոսն այն կդարձնի «մարիոնետ պետություն»։ Հեռախոսն այդ բառերը տպելիս նաև ցուցադրում է նախազգուշացումներ արգելված բառերի օգտագործման մասին։
Ցուկերբերգի Meta-ն ԱԷԿ-ի հետ է սկսում համագործակցել
Meta-ն 20-ամյա համաձայնագիր է կնքել Constellation Energy-ի հետ՝ Իլինոյսի ատոմակայանից էլեկտրաէներգիա ստանալու համար։ Գործարքը թույլ կտա ԱԷԿ-ին ավելացնել էներգիայի արտդրությունը 30 մեգավատտով ու 1100 աշխատատեղ պահպանել։ Մետայի արածն էլ ընդհանուր առմամբ տեղավորվում է խոշոր ընկերությունների՝ միջուկային էներգետիկայում ներդրումներ անելու միտման հետ։
Ի դեպ, Meta-ի AI-ը հասանելի դարձավ Հայաստանում․ Զբաղվեք, բզբզացեք՝ meta.ai հասցեով անցնելով։
Մասկի գործերը Եվրոպայում շարունակում են վատ մնալ
Տեսլայի վաճառքները Ֆրանսիայում ապրիլին նվազել են 67%-ով՝ հասնելով վերջին երեք տարվա ամենացածր մակարդակին։ Այս անկումը տեղի է ունեցել այն դեպքում, երբ էլեկտրական մեքենաների ընդհանուր վաճառքը երկրում աճել է 45%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ Տեսլայի մոդելները չեն համապատասխանում նոր պետական սուբսիդավորման չափանիշներին, ինչը կարող է ազդել վաճառքների վրա։ Եվրոպայում Տեսլայի վաճառքները ապրիլին նվազել են 49%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ մայրցամաքում էլեկտրական մեքենաների ընդհանուր վաճառքներն աճել է գրեթե 28%-ով։
Ինքը Մասկը «զզվելի» է որակել Թրամփի նոր օրենքը
Այն վերաբերվում է հարկերին ու բյուջեին, ինքը Թրամփն այն մեծ ու գեղեցիկ է համարում։ Մասկը պնդում է, որ օրենքը 2․5 տրիլիոնով կավելացնի բյուջեի դեֆիցիտն ու մեղադրում Կոնգրեսն ԱՄՆ-ը սնանկության տանելու մեջ։