Ինչպես անկախանալ՝ չանկախանալով, ու կոնֆլիկտ META-ում սուպերբանականության պատճառով
Ինչ ենք կարդում այս առավոտ
Իլոն Մասկի xAI ընկերությունը գործարկել է Companions գործառույթը 30 դոլար ամսական բաժանբորդագրություն ունեցող SuperGrok բաժանորդների համար։ iOS հավելվածում հասանելի են երեք վիրտուալ անհատականություններ, այդ թվում՝ անիմե կերպար Ani-ն և կարմիր պանդա Rudy-ն, որոնց հետ կարելի է խոսել ձայնով։ Կերպարները 3D անիմացիայով են, փոխում են ֆոնները, արտահայտում հույզեր և նույնիսկ առաջարկում «ոչ հայեցի» բովանդակություն։ xAI-ն խոստանում է ավելացնել նոր կերպարներ և բարելավել ծառայությունը, ինչը ուժեղացնում է AI մրցակցությունը OpenAI և Anthropic-ի հետ։
Meta-ն հարյուրավոր միլիարդներ է ներդնելու արհեստական սուպերբանականությունում, բայց ընկերության ներսում գաղափարական բախում է
Meta-ն ստեղծել է Meta Superintelligence Labs ստորաբաժանումը Ալեքսանդր Վանգի ղեկավարությամբ և հայտարարել է հարյուրմիլիարդավոր դոլարի ներդրումների ծրագրի մեկնարկի մասին։ այնքան են շտապելու, որ դատա-կենտրոններն անգամ վրաններում են տեղադրելու՝ իհարկե, ժամանակավորապես։ Ընկերությունը զուգահեռ ակտիվորեն գրավում է առաջատար ԱԲ- գիտնականներին OpenAIից, Apple և DeepMind-ից՝ մինչև 100 միլիոն դոլար բոնուսներով։ Սակայն Meta-ի ներսում լուրջ անհամաձայնություններ են ծագել AI-ռազմավարության շուրջ։ Գլխավոր գիտնական Յանն ԼեԿունը գտնում է, որ նույնիսկ կատվի մակարդակի բանականություն ստեղծելը դեռ հեռավոր նպատակ է, և շարունակում է պաշտպանել բաց ծրագրային ապահովման մոտեցումը՝ ի տարբերություն Ցուկի, ով կողմնակից է զարգացած փակ համակարգերի։ Այսպիսով, Meta-ն միաժամանակ հենվում է երկու հակասական ռազմավարությունների վրա՝ սուպերբանականության նորարարական մոտեցումը և բաց կոդի գիտական հիմքեր։ Սակայն ագրեսիվ կադրային և ենթակառուցվածքային քաղաքականությունը բարձրացրել է ընկերության բաժնետոմսերը մինչև ռեկորդային 738 դոլար։
Anthropic-ը 200 միլիոն դոլարի պայմանագիր է ստանել Պենտագոնից
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երկամյա 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Anthropic -ի հետ հետ «պատասխանատու AI» ծրագրի շրջանակում։ Ընկերությունը կզբաղվի բանակի կարիքների համար հարմարեցված առաջադեմ ԱԲ- լուծումների նախատիպերի ստեղծմամբ, ներառյալ Claude Gov մոդելները, որոնք հատուկ մշակված են ռազմական առաջադրանքների համար։ Anthropic-ը պարտավորվում է մշակել պաշտպանության նախարարության տվյալների վրա վարժեցված նախատիպեր և ներդնել ռիսկերի կանխատեսման մեթոդներ։