Նոր բոտեր Meta-ից, նոր կուսակցություն Մասկից
Meta-ն փորձարկում է ԱԲ-բոտեր, որոնք առաջինն են գրում օգտատերերին Messenger, WhatsApp և Instagram հավելվածներում՝ շարունակելով վերջերս կայացած զրույցները: Այս բոտերը կարող են հիշեցնել նախորդ զրույցի մասին 14 օրվա ընթացքում, եթե օգտատերը ուղարկել է նվազագույնը հինգ հաղորդագրություն: Meta-ն հաստատում է փորձարկումը՝ ընդգծելով, որ բոտերը չեն լինի զզվացնող։ Եթե օգտատերը չի պատասխանել առաջին հաղորդագրությանը, չեն կրկնելու:
Իսկ Մասկը նոր կուսակցություն է հիմնում
America Party-ն կարևորելու է պետական ծախսերի կրճատման, հավասարակշռված բյուջեի և ազգային անվտանգության նպատակներում առաջադեմ տեխնոլոգիաների, ներառյալ արհեստական բանականության, օգտագործման անհրաժեշտությունը: Մասկը հայտարարությունն արեց X կատարված հարցման հետքերով, 1,2 միլիոն մասնակիցներից 65%-ից ավելին աջակցել է նոր քաղաքական ուժ ստեղծելու գաղափարին:
Կուսակցության հիմնադրումը տեղի է ունենում Մասկի և Դոնալդ Թրամփի միջև բախման ֆոնին: Վերջինս գրոհել է ձեռնարկատիրոջ գործողությունները՝ նրա նախաձեռնությունը անվանելով «անհեթեթ» և սպառնալով վերանայել կառավարական պայմանագրերը Մասկի ընկերությունների հետ: Միաժամանակ ներդրողները մտահոգ են. Tesla-ի բաժնետոմսերի գները նվազել են, իսկ վերլուծաբանները զգուշացնում են, որ բաժնետերերը քաղաքականությունից հոգնել են։
Թրամփն արդեն հասցրել է այս որոշումն էլ քննադատել։
«Քնած» դրամապանակից ավելի քան $8 մլրդ բիթքոյն է փոխանցվել
Անհայտ սեփականատիրոջ բիթքոյն-դրամապանակից 14 տարվա ընթացքում առաջին անգամ գործարք է կատարվել։ Տեղափոխվել է 80,000 BTC՝ 8,6 մլրդ արժեքով։ Սա բիթքոյնի պատմության ամենախոշոր գործարքն է՝ նախկին ռեկորդը 3,700 BTC էր: Մասնագետները տարբեր մեկնաբանություններ են տալիս. Arkham Intelligence վերլուծաբանները կարծում են, որ տեղափոխումը կապված է հասցեների տեխնիկական նորացման հետ, այլ ոչ թե վաճառքի մտադրության, մինչդեռ Coinbase-ի բարձրաստիճան մենեջեր Կոնոր Գրոգանը զգուշորեն ենթադրել է, որ դրամապանակը կոտրել են՝ հղում անելով հիմնական փոխանցումներից 14 ժամ առաջ կատարված Bitcoin Cash փորձարկական գործարքին:
Իսկ Գուգլը VEO 3-ը հասանելի է դարձրել բոլորին, համբերություն մեզ
Gemini Pro բաժանորդները (ամիսը մոտ 20 դոլար) կարող են օրը երեք անգամ «Veo 3 Fast» տարբերակով (720p, մինչև 8 վայրկյան երկարությամբ տեսանյութ՝ ձայնով) կլիպեր ստեղծել, իսկ լիմիտը հաելուց հետո հասանելի է ավելի պարզ Veo 2-ը: