Իրանի, Փաշինյանի, Կարապետյանի ու եկեղեցու մասին կարդում եք առանց մեզ էլ․ մենք գիշերն անցկացրինք այլ լուրեր կարդալով, որոնցից մի քանիսը սիրով պատմում ենք․
Microsoft-ը նկարագրում է, ինչպես է մարդկանց աշխատանքային օրը դժոխքի վերածվում
Microsoft-ը Work Trend Index հետազոտության շրջանակներում վերլուծել է 31 հազար Microsoft 365 օգտագործողների վարքագիծը 2024 թ. փետրվարից մինչև 2025 թ. մարտ ամիսը։ Աշխատակիցների 48%-ը և ղեկավարների 52%-ը իրենց աշխատանքը բնութագրում են որպես «քաոս»։ 40%-ը առավոտյան 6-ից նամակներ է տուգում, շատերը դա անում են մինչև գիշեվրա 10-ը։ Մարդ միջինում օրվա ընթացքում ստանում է 117 նամակ, որոնց մեծ մասը պարզապես թերթում է։
Ամենաարժեքավոր ժամանակը ծախսվում է ուրիշների կարևորությունների վրա, քանի որ հանդիպումների կեսից ավելին ընկնում է ժամը 9:00-11:00 և 13:00-15:00՝ այն ժամեչին, երբ, բիոլոգիապես, մարդու արտադրողականության պիկն է, աշխատակիցները ստանում են զանգ, նամակ կամ հաղորդագրություն 2 րոպեն մեկ։ Ժամը 20:00-ից հետո հեռախոսազանգերի քանակը տարվա ընթացքում աճել է 16%-ով։ Միթերին ընառաջ PowerPoint-ում ուղղումների թիվը մի տարում աճել է 122 տոկոսով՝ սթրես, սթրես, սթրես, ու ամեն ինչ վերջին րոպեին։
Samsung-ն էլ մոտ է չիպերի հարցում դիրքերը կորցնելուն
Rest of World-ի հետազոտությունը բացահայտել է, որ Samsung-ի ինժեները աշխատում են խիստ ծանր պայմաններում՝ գիշերային հերթափոխներ և գերծնրաբեռնվախություն, ու նույնիսկ ուշագնաց լինելը դարձել է նորմալ։ Ընկերությունը կորցնում է բազմաթիվ ինժեներներ, որոնք գնում են մրցակից ընկերություններ՝ SK Hynix, Micron, Intel և նույնիսկ չին մրցակիցների մոտ՝ ավելի հանգիստ աշխատանքի ու վարձր վարձատրության հետևից։
Դուրովը կտակ է գրել, բայց երեխաները 30 տարի չեն ստանա ոչինչ
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Le Point-ին տված հարցազրույցում պատմել է, որ «բավականին վերջերս» կազմել է կտակ։ Նրա երեխաները, սակայն, կստանան իր ունեցվածքից մի բան ոչ շուտ, քան 30 տարի անց, քանի որ նա ցանկանում է, որ երե՛աներն ապրեն ինչպես սովորական մարդիկ ու ինքնուրույն կառուցեն իրենց ապագան։ Դուրովի խոսքերով՝ ինքն ունի վեց «պաշտոնապես ճանաչված» երեխա երեք տարբեր կանանցից և ավելի քան 100՝ սերմի դոնոր լինելու արդյունքում։ Նա բացատրել է կտակ կազմելու պատճառը. իր աշխատանքը «ռիսկերով է կապված», քանի որ ազատությունների պաշտպանությունը բազմաթիվ թշնամիներ է ենթադրում, այդ թվում՝ հզոր պետություններ։ Այսպիսով, նա ցանկանում է պաշտպանել ոչ միայն իր երեխաներին, այլև Telegram ընկերությունը՝ որպեսզի այն «հավերժ մնա հավատարիմ» իր արժեքներին։
MIT-ի հետազոտողները մշակել են 3D չիպերի արտադրության ոչ թանկ և տեխնոլոգիա
Այն թույլ է տալիս գալիումի նիտրիդով (GaN) բարձր արագությամբ տրանզիստորները ինտեգրել սիլիկոնային բյուրեղներում։ Տեխնոլոգիան ապահովում է բարձր արտադրողականություն շնորհիվ չիպերի շերտերի ուղղահայաց ինտեգրմանն և կարճագույն անցումների, ինչն արագացնում է ազդանշանների փոխանցումը։ Տեխնոլոգիան նա նվազեցնում է էներգիայի ծախսը 2D ճարտարապետության համեմատ։
Duracell դատի է տալիս Energizer-ին «մոլորեցնող» գովազդի համար
Duracell ընկերությունը հունիսի 13-ին դատարան է դիմել Energizer-ի դեմ՝ մեղադրելով նրան մոլորեցնող գովազդ տարածելու մեջ։ Duracell-ի կարծիքով՝ Energizer MAX-ի գովազդը, որը պնդում է, թե ապրանքը «10% ավելի երկար է աշխատում Duracell Power Boost-ից», և այնպիսի արտահայտություններ ինչպիսիք են «beat Duracell»-ը և «proven to last longer»-ը, սխալ տեղեկություններ են տալիս սպառողներին։ Duracell-ը հայտնում է, որ այս պնդումները հիմնված են միայն ANSI ստանդարտի մեկ թեստի վրա, բայց ընդհանրացվում են Duracell-ի ամբողջ արտադրանքի շարքի հանդեպ։ Ընկերությունը պահանջում է վնասների փոխհատուցում, տուգանքների վճարում և ներկայիս գովազդային տեսահոլովակների արգելք։ Իսկ սա խնդրո առարկա գովազդն է։