Ցունամիի սպասում Կամչատկայում, ու NotebookLM նոր ֆունկցիան ու ԱԲ-սկանդալ Vogue-ում
Առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որը դարձել է տարածաշրջանում վերջին տասնամյակներում՝ 1952-ից ի վեր: Էպիկենտրոնը գտնվել է 19,3 կմ խորության վրա՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկուց 126 կմ հարավ-արևելք: Արդյունքում առաջացել է մինչև 4 մետր բարձրությամբ ցունամի, որը հարվածել է ծովափնյա շրջաններին, այդ թվում՝ Սևերո-Կուրիլսկին: Ճապոնիայում և ԱՄՆ-ում հայտարարվել են ցունամիի մասին նախազգուշացումներ, Ճապոնիայի արևելյան և հյուսիս-արևելյան ափերին սպասվում են մինչև 3 մետր բարձրությամբ ալիքներ: Հավայան կղզիներում և ԱՄՆ-ի արևմտյան ափերում նույնպես սկսվել են տարհանման աշխատանքներ, իսկ Գուամում և Միկրոնեզիայում հայտարարվել են ցունամիի մասին նախազգուշացումներ: Կամչատկայի իշխանությունների տվյալներով՝ տուժել են շենքեր, սակայն զոհեր չկան։
Google-ը NotebookLM-ում գործարկել է Video Overviews ֆունկցիան
Այս հնարավորության շնորհիվ օգտատերերը կարող են բեռնված փաստաթղթերը, PDF-ները, պատկերները և տեքստերը վերափոխել վիդեո-ներկայացումների՝ տեսողական տարրերով, ինչպիսիք են գծապատկերները և իլուստրացիաները։ Սա հեշտացնելու է բարդ նյութի ընկալումը: Տեսանյութ ստեղծելիս հնարավոր կլինի կարգավորել պարամետրերը՝ թեման, լսարանի գիտելիքների մակարդակը և ներկայացման ֆորմատը: Ֆունկցիան արդեն հասանելի է անգլերեն՝ մյուս լեզուների համար էլ հասանելի կդառնա մոտակա շաբաթներին:
Vogue-ի ԱԲ-մոդելն էլ բուռն բողոքների է բերել
Ամսագրի օգոստոսյան համարում Guess ապրանքանիշը տեղադրել է երկու էջանոց գովազդային արշավ արհեստական բանականությամբ ամբողջությամբ ստեղծված մոդելով: Այս մասին նշումը թաքցրած է մանր տառերով, ինչը բողոքի ալիք է հարուցել ընթերցողների շրջանում: Շատ բաժանորդներ պատկերները բնութագրել են որպես «սարսափելի» և «ոչ ռեալիստիկ», հայտարարելով, որ այս քայլը խախտում է Vogue-ի հանդեպ վստահությունը՝ ամսագրի ստեղծարարությունը կասկածի տակ դնելով։