Nvidia ռեկորդը, Bitcoin ռեկորդն ու ԱԲ-փախստականները
Ինչ ենք կարդում այս առավոտ
Chip արտադրող Nvidia-ն դարձավ առաջին ընկերությունն, ում շուկայական արժեքը հատեց 4 տրիլիոն դոլարի շեմը։ Տարեսկզբից ընկերության բաժնետոմսերը բարձրացել են մոտ 22 տոկոսով, իսկ վերջին երկու տարիների ընթացքում աճել են գրեթե չորս անգամ՝ արտացոլելով բարձր արտադրողականությամբ չիպերի նկատմամբ արագ աճող պահանջարկը: Ընկերության CEO Ջենսեն Հուանի հարստությունը գերազանցել է 140 մլրդ դոլարը՝ նրան դարձնելով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Amazon, Microsoft, Meta և OpenAI նման ընկերությունները միլիարդներ են ծախսում Nvidia-ի GPU-ների հիման վրա տվյալների կենտրոններ կառուցելով: Սակայն փորձագետները զգուշացնում են շուկայի հնարավոր գերտաքացման մասին։
ՄԱԿ-ը ստեղծում է փախստականների ԱԲ-ավատարներ փիառի համար
ՄԱԿ-ի համալսարանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի (UNU-CPR) գիտնականները մշակել են երկու ինտերակտիվ ԱԲ-ավատար, որոնք խոսելու են փախստականների անունից։ Ու իսկույն բախվել են քննադատության, քանի որ փախստականներն ունակ են խոսել իրենց մասին ինքնուրույն։ Ոմանք էլ նշում են, որ կենդանի մարդկանց իրական պատմությունները շատ ավելի կարևոր են, քան վիրտուալ անձնավորությունների պատմածը, իսկ «կեղծ երկխոսությունները» կարող են ստեղծել էթիկական խնդիրներ և ամրապնդել կարծրատիպերը փախստականների մասին:
Բիթքոյնն առաջին անգամ հատել է 120,000 դոլարի շեմը
Այս առավոտ բիթքոյնի գինը հասել է ռեկորդային 121,207 դոլարի, այնուհետև իջել։ Աճը տեղի է ունեցել ԱՄՆ-ում կրիպտոարժույթի ոլորտին աջակցող նոր օրենսդրական նախաձեռնությունների ընդունման սպասումների ֆոնին: Դրանցից և աշխարհաքաղաքական անորոշությունից բացի, աճն արագացել է կորպորատիվ ներդրումների նոր հոսքերի շնորհիվ՝ բիթքոյնը ավելի ու ավելի դիտարկվում է որպես «թվային ոսկու» այլընտրանք: Վերլուծաբանները կանխատեսում են հետագա բարձրացում՝ իսկ մենք խորհուրդ ենք տալիս ներդրումներ կատարել սեփական խելքի ու փորձի վրա հիմնվելով, ոչ թե յաբախտի։
Գիտնականները մշակել են Պարկինսոնի հիվանդության համար գել՝ հաբերի փոխարեն
Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականների ստեղծած գելը ներարկվում է մաշկի տակ կամ մկանների մեջ և շաբաթներ շարունակ դեղամիջոցներ է արտադրում Պարկինսոնի հիվանդության դեմ: Այս նորարարությունը կարող է