The Verge աղբյուրների համաձայն, Ալթմանն, ով երկար ժամանակ է՝ օնլայն ու դատական խփոցիների մեջ է Մասկի հետ OpenAI շուրջ, որոշել է X-ի նման մի սոցցանց ստեղծել, սակայն՝ ավելի կատարելագորվծած։ Բայց ի՞նչ դա կտա Ալթմանին՝ բացի Մասկի ոտքը տրորելուց․ առաջին հերթին, իրական ժամանակում տվայլների հավաքագրում՝ մի բան, որ այսօր ունեն GROK-ն ու Meta-ի Llama-ն, բայց ոչ ChatGPT-ն։ Լինելու է դա առանձին հավելված, թե սոցցանց ChatGPT մեջ, դեռ պարզ չէ։
Meanwhile, Anthropic-ը սովորեց ձեր ու մեր Gmail-ը կարդալ։
Իսկ Թրամփը պատերազմի մեջ է Հարվարդի հետ
Ու ոչ միայն․ ընհանրապես, ԱՄՆ բուհական համակարգի։ Արվում է դա հակասեմականության դեմ պայքարի դրոշի տակ, բուհերի առաջ դրվում են ակադեմիական ու ներքին ազատության վերաբերյալ պահանջներ, հակառակ դեպքում՝ սպառնում են զրկել դրանք պետֆինանսավորումից։ Հարվարդն առաջին խոշոր բուհն է, որ ասաց՝ «ոչ», անտեսելով անգամ 2․2 մլրդ դոլարի ֆինանսավորման սառեցումը։
Չինաստանի հետ առևտրային պատերազմներն էլ խփեցին Boeing-ին․․․
Որի բաժնետամոսերի գինն ընկնում է Պեկինի՝ ամերիկյան օդանավեր ու պահեստամասեր չգնելու՝ չինական ավիաընկերություններին արված խնդրանք-հորդորից հետո
․․․ Ու Tesla-ին
Որի Cybercab ապագան հարցականի տակ է բարձր մաքսատուրքերի պատճառով։
Ամերիկացիներն էլ, ի դեպ, կողմ են երկրում շատ գործարաններ լինելուն։ Սակայն պատրա՞ստ են նրանք արդյոք աշխատել այնտեղ հարցին պատասխանում են՝ ոչ։ Այսպիսով, գործարաններ ուզում են, աշխատել այնտեղ չեն ուզում, միգրանտներ էլ չեն ուզում։
Կատարվողի ֆոնին տրադիցիոն թանկանում է ոսկին։
Իսկ ռուսները սկսել են ծածկել հրետանու արկերի պահանջարկը՝ հիմնականում, կորեացիների շնորհիվ
Վերջին մեկուկես տարում ռուսական նավերը 64 անգամ ուղևորվել են Հյուսիսային Կորեա, 16000 կոնտեյներ ռազմամթերք ՌԴ տեղափոխելով։ Խոսքը գնում է 4-6 մլն միավոր հրետանային արկի մասին։ Համեմատության համար, ՌԴ-ն տարեկան 2․3 մլն արկ է արտադրում։
Վերջում՝ մի քիչ հնագիտություն
Հունական հին քաղաք պեղելիս հնագետներն այնքան են խորացել, որ դրա տակից մի հատ էլ հին եգիպտական քաղաք են պեղել։ Դեպքն, իհարկե, Եգիպտոսում էր՝ Ալեքսանդրիայի մերձակայքում։ 3500-տարեկան քաղաքը գինու արտադրության ու վաճառքի տարածաշրջանային կենտրոն էր՝ ի թիվս այլ գտածոների, Նեֆերտիտիի ու Էխնաթոն փարավոնի դուստր Մերիտանենին նվիրված ամֆորա են գտել։