Համաշխարհային գյուղատնտեսական հողերի մոտ 15%-ը աղտոտված է թունավոր մետաղներով, զգուշացնում են գիտնականները։ Թունավոր է մոտ 242 միլիոն հեկտար, դրանք «հարստացված են» արսենիումով, կապարով, կադմիումով, քրոմով և այլ ծանր մետաղներով, գերազանցելով մարդու առողջության համար անվտանգ շեմը։ Այդ հողերից սնվում է 900 միլիոնից մինչև 1.4 միլիարդ մարդ։ Հատկապես շատ են նման հողերը Հարավային և Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի որոշ հատվածներում։
OpenAI-ը խոշոր գնում է փորձում կատարել
Հետաքրքրության թիրախում Windsurf-ն է՝ նախկինCodeium-ը, որը հայտնի է AI-ով կոդինգի օգնականով։ Գործարքը, որը գնահատվում է մոտ 3 միլիարդ դոլար, կլինի OpenAI-ի մինչ այժմ ամենամեծ ձեռքբերումը։ Հնարավոր ձեռքբերումը կարող է ուժեղացնել մրցակցությունը Microsoft-ի Copilot-ի հետ։ Սակայն, հաշվի առնելով OpenAI-ի և Microsoft-ի միջև առկա համագործակցությունը, գործարքը կարող է նա գրավել հակամենաշնորհային կարգավորողների ուշադրությունը։
Եվրոպայում ՆԱՏՕ զորքերի նախկին հրամանատարը Չինաստանի հետ պատերազմի նախանշաններն է թվարկում
Ջեյմս Սթավրիդիսն ամերիկացի թոշակառու-գեներալ է, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել նավատորմում ու ՆԱՏՕ-ում (ավելի մանրամասն՝ Վիկիպեդիայում կարդացեք)։ Մա գրել է Bloomberg-ում սյունակ, որում թվարկել է Չինաստանի ու ԱՄՆ ռազմական բախման հնարավոր մի քանի նախանշան, որոնք մենք կարճ կթվարկենք ստորև․
1 Կիբերհարձակումների աճ ԱՄՆ պետական կառույցների ու մասնավոր հատվածի դեմ։ Այս հարձակումները կարող են լինել ավելի լուրջ բախումների համար հողի նախապատրաստություն։
2 Չինական ռազմական ինքնաթիռների ներխուժումները Թայվանի օդային տարածք, որոնք մեծացնում են լարվածությունը կղզու ու մայրցամաքի միջ և կարող են հանգեցնել անգամ պատահական բախման, որն ավելի մեծ պատերազմի կվերաճի։
3 Չինաստանի ծովուժի ակտիվությունը Հարավչինական ծովում, ներառյալ նոր ռազմաբազաների կառուցումը, կարող է հրահրել բախումներ տարածաշրջանում։
4 Չինաստանի նավատորմի ընդլայնում, ներառյալ նոր ավիակիրների և հրթիռային նավերի կառուցում, ինչը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։
5 ԱՄՆ-ի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացում, որը վատացնում է կողմերի միջև հաղորդակցության որակն ու մեծացնում սխալ հաշվարկների ռիսկը։