Թրամփը Քինգով Էփշտեյնից է խուսափում, OpenAI նոր ռեկորդն ու անձայն գերձայնային ինքնաթիռի ապագան
Թրամփը հրապարակել է Մարտին Լյութեր Քինգի սպանության վերաբերյալ 230 000 էջից ավելի փաստաթուղթ՝ չնայած ընտանիքը խնդրում էր չանել դա։ Դրանք ներառում են FBI-ի ներքին հուշագրեր, CIA-ի զեկույցներ և այլ թղթեր: Նախաձեռնությունը ներկայացվում է որպես թափանցիկության ապացույց՝ այս տեղեկությունները պետք է մնային անհասանելի մինչև 2027 թվականը: Թրամփից, սակայն, պահանջում էին Էփշթեյնի փաստաթղթերը հրապարակել, քայլն էլ որպես ուշադրությունը շեղելու փորձ է գնահատվում։ Քինգի երկու երեխաները կոչ են արել քաղաքացիներին փաստաթղթերն ուսումնասիրել «կարեկցանքով, հարգանքով և պատմական համատեքստը գիտակցելով»՝ նշելով, որ FBI-ն իրականացնում էր և նրանց հոր դեմ տեղեկատվական արշավ:
Perplexity-ի CEO-ի խորհուրդը՝ ավելի քիչ Instagram, ավելի շատ ԱԲ
Արավինդ Սրինիվասը խորհուրդ է տալիս դադարեցնել Instagram-ում դումսքռոլինգն ու փոխարենը կենտրոնանալ արհեստական բանականության յուրացման վրա: Նա շեշտում է, որ ԱԲ-գործիքների ասպարեզում «առաջնագծում» գտնվելը կդառնա աշխատանքի ընտրության հիմնական առավելությունը։ Սրինիվասի համոզմամբ՝ արհեստական բանականության ոլորտում թարմացումները տեղի են ունենում յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ, և մարդկությունն այն վտանգի տակ է, որ չի հասցնի հարմարվել: Նա համարում է, որ ավանդական աշխատատեղերի կորուստը իրական է, բայց լուծումը կայանում է ԱԲ ստեղծելու և բիզնեսում կիրառելու մեջ՝ դառնալով ձեռներեց կամ ԱԲ-տեխնոլոգիաներ արագ ներդնող ընկերությունների աշխատակից։
Մինչ այդ, ChatGPT-ն հատել է օրը 2,5 մլրդ հարցման շեմը
OpenAI-ն հաղորդում է, որ ChatGPT օգտատերերն ամենօրյա ուղարկում են ավելի քան 2,5 մլրդ հարցում, որոնցից մոտ 330 մլն-ը գալիս է ԱՄՆ-ից: Սա գրեթե 2,5 անգամ ավելի է, քան դեկտեմբերին, երբ օրական գրանցվում էր 1 մլրդ հարցում: Google-ով օրական մոտ 14 մլրդ որոնում է կատարվում։
Իսկ NASA-ն փորձարկել է X-59 գերձայնային ինքնաթիռը թռիչքուղում
X-59-ը կառուցված է եզակի էրգոնոմիկ դիզայնով՝ երկար նեղ ֆյուզելաժ, տեսախցիկների միջոցով արտաքին տեսադաշտ ունեցող օդաչուների խցիկ, նոր թևեր, և այլն։ Այդ ամենն ուղղված է աղմուկը ավտոմեքենայի դռան փակվելու ձայնի մակարդակին իջեցնելուն: Եթե փորձարկումները հաջող լինեն, X-59-ը կբացի գերձայնային քաղաքացիական ավիացիայի նոր դարաշրջան՝ 1,4 M արագությամբ (≈1,500 կմ/ժ) թռիչքները շուտով կարող են հնարավոր դառնալ։ Առաջին թռիչքի մասին հստակ տվյալներ դեռ չկան։