Կլոնավորված յակը, մեդալակիր ԱԲ-ն ու Paraaa-Paraaa-Paradise!
Astronomer ընկերության անունն իմացան բոլորը Coldplay համերգին տեղի ունեցածի շնորհիվ․ CEO Անդի Բայրոնը գնացել է արձակուրդ (իսկ դու դեռ՝ չէ): Astronomer-ի ժամանակավոր ղեկավարը դարձավ համահիմնադիր և ապրանքների տնօրեն Փիթ ԴեՋոյը, իսկ ընկերության քյարը մնաց այն, որ քիչ հայտնի ստարտափ լինելով, թնդաց ողջ աշխարհով։ Հետաքրքիր կլինի հետևել՝ ինչպես նրանք կօգտագործեն այդ շանսը;
Չինաստանում ստացել են առաջին կլոնավորված յակին
Կլոնը ծնվել է հուլիսի 11-ին Թիբեթում կեսարական հատման միջոցով; Ծնվելիս նա կշռել է 33,5 կիլոգրամ՝ զգալիորեն ավելի քան սովորական յակերը, եղել է ամբողջությամբ սև գույնի և հանգիստ ոտքի է կանգնել ու սկսել քայլել։ Կլոնավորման ժամանակ կարողացել են կատարել գենոմի ցանկալի հատկանիշների՝ դիմադրողականություն, կաթնատվություն, չափս և առողջություն, ընտրություն։ Յակերի կլոնավորումը կարևոր է, քանի որ դրանք հանդիսանում են բարձր լեռնային համայնքների կյանքի կարևոր մասը՝ տալիս են կաթ, միս, բուրդ և օգտագործվում որպես տրանսպորտ։
OpenAI-ի փորձարարական մոդելը կարող էր հաղթել Միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում
OpenAI-ը հերթական նշանակալի ձեռքբերում է գրանցել․ նրա փորձարարական ԱԲ-մոդելներից մեկը Միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի խնդիրներ լուծելով ստացել է 42 հնարավորից 35 միավոր՝ լուծելով 6 առաջադրանքից 5-ը։ Սա համարժեք է ոսկե մեդալի՝ մի բան, որին հասնում են միայն աշխարհի լավագույն աշակերտների շուրջ 10 տոկոսը։ Սակայն մոդոլի Բաց թողարկում չի նախատեսվում՝ գոնե առայժմ։ Նախագծի հեղինակներ Ալեքսանդր Վեյը և Սեմ Ալթմանը նշել են, որ թեև մոդելը ցուցադրում է «մտածելու» բարձր կարողություններ, այդքան լայն ֆունկցիոնալությունը դեռ հասանելի չի լինի հասարակության համար։ Հավանաբար GPT-5-ը կլինի ավելի խելացի, քան նախորդ մոդելները, սակայն մաթեմատիկական օլիմպիադայի մակարդակին դեռ չի հասնելու։
Tesla-ն էլ Cybertruck-ը փրկելու համար մեծ զեզչեր ու 0 տոկոսով վարկ է առաջարկում
Այդ ամենը հասանելի կլինի Full Self-Driving-ով տարբերակների համար։ Բացի այդ, Tesla-ն տրամադրում է անվճար պաշտպանիչ ծածկույթ, որը սովորաբար արժի շուրջ $6,000։ Չնայած ավելի քան մեկ միլիոն նախնական պատվերներին, 2024 թվականին