Մասկի ու Թրամփի դանաղ եռացող կոնֆլիկտը գիշերը պիկի հասավ․ ողջ ժամանակագրությունը թե հետաքրքիր է, կարդացեք այստեղ։Կարևոր կետերից՝ Մասկը հայտարարեց, որ Թրամփի անունը կար սեռական թրաֆիքինգով հայտնի Էփշթեյնի փառթիներում, Թրամփն ասաց, որ Սփեյսիքսը միլիարդներից է զրկվելու, Մասկն ասաց, որ իր Dragon-ն էլ չի թռնելու։ Տեսլան այդ ամենի ֆոնին 150 մլրդ դոլարի կապիտալիզացիա կորցրեց:
Իսրայելը զենք է տանում Գազա՝ իսլամիստներին ՀԱՄԱՍ-ի դեմ զինելով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ երկիրը զենք է մատակարարում Գազայի տարածքում գործող որոշ խմբերի, որոնք պայքարում են Համասի դեմ։ Հաղորդվում է, որ հիմնականում խոսքը գնում է Աբու Շաբաբ գերդաստանի մասին՝ Իսրայելի կողմից վերահսկվող Ռաֆահում, որը ղեկավարում է Յասեր Աբու Շաբաբը։ Ընդդիմադիր գործիչ Ավիգդոր Լիբերմանը մեղադրել է Նեթանյահուին առանց կառավարության հաստատման զենք փոխանցելու մեջ՝ նշելով, որ այդ խմբերը կապ ունեն «Իսլամական պետության» հետ։ Վարչապետը հայտարարում է, որ այս քայլը «փրկում է իսրայելցի զինվորների կյանքը», մինչդեռ քննադատները պնդում են, որ խմբավորումը իրականում թալանում է հումանիտար օգնությունը։
Perplexity-ն էլ շաբաթը 780 մլն որոնումների շեմն է հատել
ԱԲ-որոնողական համակարգը ցուցադրել է շուրջ 20 % աճ՝ մեկ ամսվա ընթացքում, ինչը ընկերությանը մոտեցնում է մինչև տարեվերջ շաբաթական միլիարդ հարցումների ցուցանիշ ունենալու նպատակին։ Perplexity–ն նաև հայտարարել է Comet անունով նոր բրաուզերի մշակման մասին, որը միտված է AI-ը դարձնել ոչ միայն տեղեկատվություն տրամադրող, այլև օգտատիրոջ փոխարեն գործող խելացի գործիք: Այս քայլը կարող է մեծացնել օգտատերերի ներգրավվածությունն ու պահպանվածությունը, ինչպես նաև նպաստել դրանց համար ներդրումներ ներգրավելուն։
Google-ն էլ Gemini 2.5 Pro-ն է թարմացնում
Այն ցուցադրել էցկատարողականի էական աճ՝ LMArena-ում ցուցանիշը 24 միավորով բարելավելով։ Ընկերությունը պատրաստվում է նաև ընդհանուր հասանելիության տարբերակը մի քանի շաբաթվա ընթացքում թողարկել։