Օզիի կտավները շիմպանզեների հետ ու Perplexity -ի նոր բրաուզերը
Black Sabbath հրաժեշտի համերգից հետո Օզի Օսբորնը շարունակում է ստեղծագործական գործունեությունը կերպարվեստի բնագավառում: Նա պատրաստել է հինգ կտավ՝ ակրիլային ներկով շերտեր գծելով, այնուհետև թույլ է տվել «համահեղինակներին»՝ Ֆլորիդայի Save the Chimps ապաստանարանի շիմպանզեներին՝ ավարտելու աշխատանքները: Ստացված աբստրակտ գործերը նա ստորագրել և հանել է բարեգործական օնլայն աճուրդի՝ 1000 ֆունտ մեկնարկային գնով: Օսբորնը նշել է, որ սովորաբար չի վաճառում իր նկարները, բայց որոշել է աջակցել լաբորատորիաներից և ապօրինի պահեստավայրերից փրկված շիմպանզեների ապաստանարանին:
Perplexity-ն իր բրաուզերն է թողարկել
Comet-ը հասանելի է լինելու Perplexity Max-ի օգտատերերին՝ ամիսը 200 դոլար բաժանորդագրությամբ։ հիմնված է Chromium շարժիչի վրա, Perplexity-ն կլինի հիմնական գործիք: Comet-ի առանձնահատկությունը ներկառուցված Comet Assistant օգնականն է, որը ցուցադրվում է կողային վահանակում և կարող է կարդալ էջերի բովանդակությունը, պատասխանել հարցերին, ամփոփել տեղեկությունն, ամրագրել հյուրանոցներ, ուղարկել էլեկտրոնային նամակներ և գնումներ կատարել առանց ներդիրները փոխելու։ Նմանատիպ մի բրաուզերի ստեղծման ուղղությամբ են աշխատում նաև OpenAI-ում։
Snoop Dogg-ն ու Telegram-ը մի կես ժամում 12 մլն դոլար են աշխատել
Հուլիսի 9-ին Telegram-ը ռեփեր Snoop Dogg-ի հետ համատեղ թողարկել է թվային նվերներ՝ գրեթե 1 մլն հատ: Բոլոր նվերները վաճառվել են 30 րոպեյվա ընթացքում՝ 12 մլն դոլար ընդհանուր եկամուտ բերելով, ինչի մասին հայտնել Դուրովն իր գրառման մեջ։ ա Telegram-ի և ազդեցիկ աստղի առաջին համագործակցությունն էր՝ ուղղված NFT-ի վերածվող թվային ապրանքների ստեղծմանը: Ակցիան ցույց տվեց հսկայական պահանջարկ՝ տարբեր կատեգորիաների նվերները (Snoop Cigar, Low Rider, West Side) վաճառվում էին րոպեների ընթացքում, իսկ ամենահազվագյուտը վաճառվեց մի քանի վայրկյանում: