Թրամփն արգելել է 12 երկրից մարդկանց մուտքն ԱՄՆ՝ հիմնականում դրանք ասիական ու աֆրիկյան աղքատ երկրներ են։ Եվս 8 երկրի քաղաքացիների մուտքն արգելվել է մասնակի։
Նոր մակարդակի հասավ իր կոնֆլիկտն ԱՄՆ ամենահին բուհի՝ Հարվարդի հետ (որն, ի դեպ, ԱՄՆ-ից էլ հին է)։ Նա արգելեց Հարվարդի օտարերկրյա ուսանողներին վիզաների տրամադրումը։
Թրամփը նաև պատմել է, որ զրուցել է Պուտինի հետ
Ու բավականին առօրեական տոնով հայտնել, որ ՌԴ նախագահն ասել է նրան, որ չի կարող անպատասխան թողնել օդանավերին Ուկրաինայի կողմից հասցված հարվածը։ Այդ հարվածի հետևանքով ռուսական ավիացիայի ապացուցված կորուստների թիվն այժմ 12 է․ ուկրաինացիները նոր տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում է, որ որոշ ինքնաթիռներ էական վնաս չեն կրել։
Զելենսկին էլ հասցրել է մեկնաբանել այդ հեռախոսազանգը․ նա նշել է, որ Պուտինի հետ շատերն են զրուցել՝ ու ապարդյուն։
Reddit-ն էլ դատի է տալիս Antropic-ին
Պատճառը Claude-ի համար իր հավաքած տվյալների ու տեքստերի օգտագործումն է։ Ռեդիթը պնդում է, որ մոտ 100,000 էջի չափ տեղեկատվական ծավալ օգտագործվել է առանց թույլտվության ու ոչ իրավասու, և, ավելին, Antropic-ը շարունակել է անել դա անգամ պրակտիկայից հրաժարվելու խոստում տալուց հետո։