Starlink-ի ինտերնետ-ծառայությունները Հայաստանում հասանելի դարձան, հայտնել է Իլոն Մասկը։ Հայատանը դարձել է 130-րդ երկիրը, որտեղ ծառայությունը հասանելի է լինելու։ Ծառայության արժեքը սկսվելու է 18000 դրամից, 30 օրում, չհավանելու դեպքում, կթույլատրվի հրաժարվել դրանցից։
Չին գիտնականները լյարդի փոխպատվաստման հարցում մեծ քայլ են կատարել
Գենետիկորեն մոդիֆիկացված խոզի լյարդը փոխպատվաստվել է մահացած ուղեղով մարդու, առանց իր լյարդի հեռացման։ Պացիենտի հարազատների խնդրանքով, 10 օր անց փորձը դադարեցվել է։ Այն նպատակ ուներ ստուգելու՝ արդյոք հնարավոր է երկարացնել մարդու կյանքը, մինչ նա մարդու դոնոր-լյարդ է սպասում, խոզի լյարդը որպես ժամանակավոր դոնոր օգտագործելով:
Անցած տարի ամերիկացիներին հաջողվել էր խոզի լյարդ փոխպատվաստել մարդուն․ նա դրանից հետո ապրել էր 10 օր։
Երկրագնդի ցամաքում ջուրը պակասել է՝ ու դա, հավանաբար, անշրջելի է
Երկրի կեղևում ու մակերեսին կուտակված ջրի քանակը նվազել է այնպիսի ապշեցուցիչ մակարդակով, որ փոփոխությունները, հավանաբար, անշրջելի են, ասվում է նոր ուսումնասիրությունում։ Գիտնականներն ուսումնասիրել են 1979-2016 թվականներին ջրի կորուտը։ Պարզվել է, որ ամենից շատ այն տեղի է ունեցել 200-2002 թվականներին, երբ ցամաքից անհետացել է մոտ 1614 գիգատոննա ջուր։ Ընդ որում, անհետացել է ցամաքից բայց ոչ մոլորակից․ միայն այդ ծավալը համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացրել է տարեկան մոտ 2 միլիմետրով։