Իրանն ընդդեմ Իսրայելի ու Tech-ընկերությունների ղեկավարներն ԱՄՆ բանակում
Ինչ ենք կարդում այս առավոտ
Իրանի ու Իսրայելի փաստացի պատերազմը շարունակվում է արդեն 4-րդ օրը։ Լուրերին դուք առանց մեզ էլ եք հետևում, այնպես որ մենք մի քանի վերլուծական շատ կարճ կներկայացնենք: Բայց նախ՝ մի նորություն ԱՄՆ-ից․ Թեք-ընկերությունների ղեկավարները՝ ՄԵՏԱ-ից Palantir, դառնում են ԱՄՆ բանակի ռեզերվի զինծառայողներ, այսպես կոչված «201 ստորաբաժանումում» միավորվելով։ Նրանք, իհարկե, ավտոմատով չեն վազվզելու․ ընդգրկելու նպատակը թե՛ տեխնիկական նորամուծությունն արագացնելն է, թե՛ ստարտափերի ու թեք-ընկերությունների արագ գործելու մշակույթը դանդաղաշարժ բանակում ներդնելն է։
Անցնենք Իրանին
Միջուկային օբյեկտներին հարվածների հետևանքները տեսանելի են տիեզերքից․ վնասված են Ֆորդոյում ու Նաթանզում Իրանի օբյեկտները։ Իսկ այտեղ այս օբյեկտների կարճ նկարագրությունն է։
Իսրայելի հրթիռակոծության կադրերը նայելով շատերը մտածում են՝ իսկ ի՞նչ է կատարվում ՀՕՊ հետ։ Այստեղ կարճ նկարագրվում է՝ ինչպես է աշխատում երկրի հակաօդային համակարգը։
Ռուսական, իհարկե, կառավարական մի խոշոր think tank ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը կարճ պատմում է՝ ինչ էր նախորդել Իրանին այսպիսի հուժկու հարվածին։
Mastercard նախկին ղեկավարն, ով այժմ ԱՄՆ Council Of Foreign Relations think tank-ն է ղեկավարում, տեսնում է ռեգիոնալ պատերազմի ռիսկ՝ բայց դա կախված է նրանից, ինչ հնարավորություններ կմնան Իրանի մոտ այս հարվածներից հետո։
Այդ հարվածն, իհարկե, դեռ չի նշանակում, որ Իրանը խաղից դուրս է մնացել՝ ինչն ակնհայտ է Իսրայելի հրթիռակոծություններից։ Հարց է՝ ինչքան ժամանակ Թեհրանը կկարողանա դեռ գործել։ Այստեղ Իրանի հրթիռային արսենալի կարճ նկարագրությունն է։
Ալ Ջազիրան էլ հիշեցնում է՝ Իրանը դեռ կարող է փակել Հորմուզի նեղուցն, ինչը նավթի գները կհանի տիեզերք։