Բրազիլիայում դատական հայց են ներկայացրել չինական BYD-ի և նրա երկու ենթակապալառուների դեմ՝ մեղադրելով նրանց աշխատողներիմ ստրկական պայմաններում պահելու ու թրաֆիքինգի մեջ։ Բրազիլիայում BYD-ի նոր գործարանի շինհրապարակում 220 չինացի աշխատող են հայտնաբերել․ նրանք աշխատում էին անօրինական վիզաներով և անմարդկային պայմաններում։ Աշխատողները բնակվում էին գերբնակեցված կացարաններում՝ առանց համապատասխան սանիտարական պայմանների, որտեղ մեկ զուգարանը սպասարկում էր մինչև 31 մարդ։
Մասկի ու Թրամփի մեղրամիսն ավարտվեց
Միլիարդատերը քննադատել է Թրամփի հարկային փոփոխությունները, որոնք վերջինս անվանում է «մեծ ու գեղեցիկ օրենք», նշելով, որ օրենքը կարող է լինել կամ մեծ, գամ գեղեցիկ, ու պատմել, որ հեռանալու է կառավարությունից։ Նա նաև ասել է, որ օրինագիծը վերացնելու է էլմեքենաների վաճառքի համար խթաններն, ինչը կհարվածի Տեսլային, ու որ հեռանալու կառավարությունից՝ բիզնեսի վրա կենտրոնանալով։
Մի հարված էլ Թրամփը ստացավ դատարանից, որն արգելեց մաքսատուրքերի մասին իր հրամանը։
Փոխարենը Մասկը բիզնես-հարաբերություններ է կառուցում Դուրովի հետ
Վերջինս հայտնել է, որ Տելեգրամը տարեկան 300 մլն դոլար կստանա Grok-ը մեսենջերում ինտեգրելու ու բոլոր օգտատերերին հաանելի դարձնելու համար։ Դա տեղի կունենա արդեն ամռանը։
Իսկ ԱՄԷ քաղաքացիները կարող են անվճար ChatGPT+ ստանալ
Դա կարող է տեղի ունենալ OpenAI-ի և ԱՄԷ կառավարության միջև կնքված համագործակցության շրջանակում։ Այս նախաձեռնությունը միտված է ԱՄԷ-ն դարձնել արհեստական բանականության գլոբալ կենտրոն՝ ընդգծելով երկրի տեխնոլոգիական առաջընթացի ձգտումները։ Համագործակցության մի է նաև Աբու Դաբիում կառուցվող «Stargate UAE» անունով արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որը կծառայի որպես տարածաշրջանային AI ենթակառուցվածքի հիմք՝ նպաստելով կրթության, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում առաջընթացին։