Ուղեղի գաղտնիքները, Tesla ու Zara մրցակցությունն ու խորհուրդներ Ալթմանից
Ինչ ենք կարդում այս առավոտ
Ֆրանիական կառավարությունը պատրատվում է ուղարկել պատերազմական գործողությունների ժամանակ փրկվելու ու գոյատևելու խորհուրդներով բուկլետ բոլոր ընտանիքներին։ Այն կազմված է լինելու արդեն գոյություն ունեցող նմանատիպ շվեդական ու նորվեգական մոդելների հիման վրա ու, բացի ռազմական գործողություններից, դպրոցական շութինգների ու բնական աղետների, օրինակ՝ ջրհեղեղների ժամանակ գործողությունների պլաններ է ներառելու։
Իսկ դուք գիտե՞ք, որտեղ է ձեզ ամենամոտ ռմբապաստարանը։
ԵՄ-ն, իր հերթին, 5-10 տարվա պլաններ է մշակում ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ը փոխարինելու համար։
Իսկ հարևան Իսպանիայում Մասկն ու Zara-ի սեփականատերը մրցում են հողի ու գործարանների համար
Մրցակցության առարկան 1․5 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքն է Վալենսիայի մերձակայքում։ Մասկն ուզում է ծովին ու երկաթուղիներին մոտ այս տարածքում Tesla-ի նոր գործարան կառուցել, այնինչ Օրտեգայի նպատակը մետր ասկի նպատակն է ունենալ տարածքը ձեռքի տակ իր հագուստի բիզնեսի համար խոշոր լոգիստիկ հաբ կառուցելու համար։
Իսկ ԱՄՆ-ում հետ են կանչում ավելի քան 46 հազար Cybertruck այն պատճառով, որ թափքի մի մասը կարող է պոկվել վարելու ընթացքում։
Ալթմանն էլ կոչ է անում սովորել ԱԲ այնպես, ինչպես իր սերունդը կոդ գրել էր սովորում
Նա ասում է ապագա ու գործող ուսանողներին՝ ակնհայտ տակտիտական առավելություն է լինելու արհեստական բանականության գործիքներին տիրապետելը։ Իր տպավորությամբ, ընկերությունների մոտ կեսն այժմ օգտագործում է արհեստական բանականություն իր պրոդուկտներում ու կոդ գրելու համար, այնպես որ դրան տիրապետելը դառնում է անխուսափելի պահանջ։
Antropic-ի կանխատեսմամբ, կոդինգի 90 տոկոսն ամիսների շուտով ԱԲ-ն է անելու․ IBM-ն ավելի համեստ՝ 20-30-տոկոսի կանխատեսում ունի։
Ի դեպ, Ադրբեջանն արհեստական բանականության զարգացման ազգային ռազմավարություն է ընդունել։
Մկների վրա փորձերը ցույց են տալիս՝ որքան կարևոր է սխալը նոր բան սովորելու համար
Ի՞նչ է կատարվում կենդանու ուղեղում, երբ ուղեղը սովորում է սխալի հետևանքով։ Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները պարզել են դա մկների օրինակով։ Ու պարզել են, որ նույնիսկ որևէ նոր skill ձեռք բերելուց հետո ուղեղը շարունակում է սխալներ գործել, այստեղից ենթադրելով, որ ուղեղն, այսպես ասած, սթրես-թեստի է ենթարկում իր նոր գիտելիքը՝ դրա օգտակարությունն ու ճիշտ լինելը ստուգելու նպատակով։
Գիտնականների մեկ այլ խումբ էլ դեմենցիայի պատճառներն է որոնում
Դրա ռիսկը կյանքի ընթացքում աճել է 14-ից մինչև 23 տոկոս։ Գիտնականները եկել են ենթադրության, որ սթա ուղեղը պահպանելու հեռանկարը մեծապես կախված է կենսակերպից․ կարևորագույն բաղադրիչներից մեկը երիտասարդ տարիքում կրթվելն է, ինչպես նաև՝ անընդհատ նոր բան սովորելը, ֆիզիկական ակտիվությունն ու սոցիալական կապերը։ Ի դեպ, թվարկածը դուք կգտնեք՝ lll.network-ին միանալով։