Թրամփի մեմքոյնը, Tiktok-ն, ուղեղն ու Ալթմանի ապագա երեխան
45=47
Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։ Երդմնակալությունն աղմկոտ էր․ նա հայտարարեց, որ գոյություն ունի միայն 2 սեռ, , նարկոկարտելներին վերաբերվելու են որպես ահաբեկչական կազմակերպությունների, ապօրինի միգրանտներին աքսորվելու են, ու՝ «Աստված փրկեց ինձ, որ մեծ դարձնեմ Ամերիկան կրկին» (ամենակարևորն այստեղ կարացեք)։
Իսկ ի՞նչ կար ինաուգուրացիայի բեմից այն կողմ
Թրամփն ու կինը սեփական մեմքոյներ գործարկեցին, ու կրիպտոհանրույթը տարակուսած է
Բայդենն «ապառիկով» ներում էր շնորհում իր բարեկամներին, կովիդի դեմ պայքարով Ֆաուչիին ու այլոց, ում դեռ ոչ ոք չի էլ դատում
Իսկ Մասկը Չինաստանի փոխնախագահին հանդիպում
Tesla, BYD, Tiktok…
Մասկը չին ղեկավարների հետ պետական թեմաներից զատ անձնականներ էլ կունենա․ չնայած Model Y-ն Չինաստանի ամենավաճառվող մեքենան է, հանդիպմանն ընառաջ հայտնի դարձավ, որ BYD-ն անցած տարի առաջ անցավ Tesla-ից արտադրած մեքենաների քանակով։
Երդմնակալությանն ընդառաջ էլ չինական Tiktok-ն էր ԱՄՆ-ում փակվելու եզրին։ Անջատվելուց կարճ ժամանակ անց, սակայն, Թրամփը սոցցանցին փաստացի ժամանակ տվեց, ինչից հետո աշխատանքը վերականգնվեց։ Թրամփը նաև ցանկություն է հայտնել, որ սոցցանցը 50 տոկոսով ամերիկյան դառնա։
Թեմայի շուրջ․
Ինչպես Tiktok-ը զվարճալի հավելվածից ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքի վերածվեց
Ինչպե՞ս են կարճ տեսանյութերն ազդում ուղերի աշխատանքի վրա
Ալթմանը կարծում է, որ իր երեխան երբեք ԱԲ-ից խելացի չի լինի
OpenAI-ի Սեմ Ալթմանը համոզված է, որ մարդկությունն ապագայում զիջելու է արհեստական բանականությանն իր բանական կարողություններով՝ կարճ տեսանյութերի բթացնող ազդեցությունից անկախ, զուտ ԱԲ աճի տեմպերի պատճառով։ Սակայն խնդիր դրանում նա չի տեսնում անգամ սեփական երեխայի պարագայում։
Թեմայի շուրջ․
NVIDIA. Ինչպես են ԱԲ-օգնականները միլիարդներ ստեղծելու 2025-ին ու ինչ են դրանք