Օրը բարի չէր OpenAI համար
Չինական Deepseek արհեստական բանականության ստարտափն ամերիկացի հսկաների հանգստյան օրերը հարամ արեց․ Սնուփ Դոգի չեղած համերգի գնով ստեղծած, ավելի թույլ հաշվարկային հզորություններով, 1 մլն տոկենի դիմաց 0․14 ցենտ ChatGPT 2.5 դոլարի դիմաց արժեցող ու ChatGPT-ին հիմնականում չզիջող մոդելը լինելու է այն, ինչի մասին այս շաբաթ շատ ենք խոսելու։ Այստեղ՝ պաշտոնական թղթերն, այստղ ստեղծման համառոտ պատմությունը խոսակցական լեզվով, այստեղ էլ՝ փորձարկեք ինքներդ։ Բայց Տյանանմեն հրապարակում իրադարձությունների մասին հարցեր տալն անիմաստ է։
Իմացեք նաև, որ Deepseek-ը բերեց Nvidia-ի բաժնետոմերի գնի անկմանը
Ու ինչու ամերիկյան տեխնոհսկաները չեն կարողանում կրկնօրինակել Wechat-ը
Tiktok ամերիկյան ապագան պարզելու համար 30 օր կա
Մյուս կողմից, չինական Tiktok-ի վրա ամերիկացիների ճնշումն է պահպանվում։ ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփը տասնյակ ընկերությունների, այդ թվում՝ Oracle-ի հետ բանակցում է Տիկտոկում «փայ գնելու» համար։ Թրամփն էլ ասում է, որ թեման քննարկել է շատերի, սակայն ոչ Oracle հետ, ու որ որոշումն, ըստ ամենայնի, 30 օրում է կայացվելու։ Մյուս կողմից էլ Perplexity-ն է առաջարկում միավորում Տիկտոկի հետ՝ ԱՄՆ կառավարությանը 50 տոկոս «փայ» թողնելով։
Ի դեպ, թե ժամանակ ունենաք՝ Perplexity-ի նոր մոբայլ օգնականը փորձարկեք
Ցեղասպանություն․ ինչ և ինչու
Ու քանի որ հանգստյան օրերին Ցեղասպանության հարցն օրակարգ բերվեց, խորհուրդ ենք տալիս գտնել 3 ժամ Rearrange ամենադիտված պոդկաստներից մեկը՝ Ցեղասպանության խորքային պատճառների մասին հայտնի պատմաբան Ստեփան Աստուրյանի հետ հագեցած ու հետաքրքիր զրույցը դիտելու համար