Թրամփը հրամայել է ժամանակավորապես կասեցնել Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը, մինչև երկրի ղեկավարությունը չդրսևորի հակվածություն խաղաղությանը։ Ըստ Բլումբերգի, կասեցվել է անգամ Լեհաստանում գտնվող ու արդեն Ուկրաինա հասնելուն պատրաստ ռազմամթերքի մատակարարումը։ Fox News-ը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, գրում է՝ սա լիակատար կասեցում չէ, այլ ժամանակավոր։
Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կմանակցի Tiktok գնման գործողությանը
Օհանյանը միացել է Project Liberty-ին որպես ռազմավարական խորհրդատու՝ TikTok-ի ամերիկյան բիզնեսը գնելու գործարքի մրցավազքին մասնակցելու համար: Նախաձեռնությունը նպատակ ունի փոխակերպել TikTok-ի ենթակառուցվածքը՝ առաջնահերթություն տալով օգտատերերի տվյալների գաղտնիությանը։ Հաղորդվում է, որ կոնսորցիումը ներդրողներից ներգրավել է 20 միլիարդ դոլար գործարքի համար։
Սեքոնդ-հենդը կարող է 35000 դոլար արժենալ
Եթե այն Ջոբսն է կրել։ Վարդագույն-կանաչ գծավոր թիթեռ փողկապը, որը նա կապել էր 1984 թվականին Macintosh համակարգիչը ներկայացնելու ժամանակ, վաճառվել է 35750 դոլարով․ նախնական գնահատականը 1000-2000 դոլար էր։ Բացի այդ, նույն աճուրդում Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի հագած գլխարկը, որը վաճառվեց 15875 դոլարով, իսկ SpaceX հրթիռի արձակման լուսանկարը՝ ստորագրված Իլոն Մասկի կողմից, 10,400 դոլար գնահատվեց:
Իսկ Perplexity-ն սմարթֆոն կթողարկի
Այդ գործում Deutsche Telekom-ի հետ է համագործակցելու։ Սարքը կինտեգրի է Perplexity-ի օգնականն անմիջապես էկրանին՝ հնարավորություն տալով օգտատերերին կատարել տարատեսակ գործողություններ։ Հեռախոսում նաև Google-ի, ElevenLabs-ի և Picsart-ի լրացուցիչ ԱԲ գործիքները նույնպես կներառվեն։Սպասվում է, որ սմարթֆոնը կթողարկվի 2025 թվականի երկրորդ կեսին, 1000 դոլարից ցածր գնով և սպառողներին հասանելի կլինի 2026 թվականից: