USAID-92%, տարօրինակ հիվադնություն Կոնգոյում ու Բեզոսի նամակը Washington Post-ին
Ինչ ենք կարդում այս առավոտ
ԱՄՆ կողմից տրամադրվող միջազգային օգնությունը կրճատվելու է 92 տոկոսով կամ ավելի քան 54 մլրդ դոլարով։ Կրճատվում են հազարավոր ծրագրեր, սակայն կրճատման տակ չեն ընկնում, օրինակ, ՄԻԱՎ-ի ու մալարիայի դեմ պայքարի, սնունդ բաժանելու ու Կուբային, Հաիտիին, Վենեսուելային ու մի քանի այլ երկրին օգնության ծրագրերը։
Կարդացեք նաև պատմություն այն մասին, ինչպես առանց արտաքին օգնության մնացած ճամբարը կարող է Իսլամական պետության համար նոր որջ դառնալ
Աշխարհի լրջագույն թերթերից մեկում լուրջ փոփոխություններ են սպասվում
Washington Post սեփականատեր Բեզոսը բաց նամակ է գրել, որում պատմել է՝ թերթը իր «կարծիքներ» բաժնում պարտավոր է տպել միայն ազատ շուկան ու անձնական ազատությունները պաշտպանող կարծիքներ։ Ու, ի զարմանս իրեն, բաժնի խմբագիրը հրաժարվել է համագործակցությունը շարունակել։ Ի դեպ, ԱՄՆ-ում կա ավանդույթ, երբ խոշորագույն մեդիաներն ընտրություններից առաջ հայտարարում են՝ որ թեկնածուին են պաշտպանելու։ Բեզոսն անցած տարի արգելել էր անել դա։
Իսկ հեռավոր Կոնգոյում 50 մարդ մահացել է անհայտ հիվանությունից
Ըդնամենը մոտ 400 դեպք է գրանցվել, այնպես որ մահերի չափաբաժինը 12 տոկոսից անցնում է։ Մահերի մեծ մասն առաջին 48 ժամվա ընթացքում է գրանցվում։ Ըստ տվյալների, ամեն ինչ սկսվեց նրանից, որ 3 երեխա որոշեցին չղջիկ ուտել։
Այս լուրին ի հակասություն, ենթադրվում է, որ արդեն մյուս տարի ԱԲ-ն կգերազանցի մարդու ուղեղի կարողությունները
Նման կարծիքի են Claude-ն մշակող Antropic-ում։ Վերջին 15 տարիների հարցումների վերլուծությունը ցույց է տալիս, որ արհեստական համընդհանուր ինտելեկտի (AGI) ստեղծման ժամկետի մասին կանխատեսումները 2060 թվականից տեղափոխվել են ավելի վաղ ժամկետներ, հատկապես՝ խոշոր լեզվական մոդելների մշակումից հետո։ Փորձագետների մեծ մասը համաձայն է, որ AGI-ը կհայտնվի մինչև 21-րդ դարի վերջը: Կանխատեսումների այս փոփոխությունը պայմանավորված է հաշվողական հզորության և քվանտային հաշվողական հնարավորությունների արագ աճով, ինչը կարող է արագացնել AI-ի առաջընթացը: