+1 ԱԲ՝ Alibaba-ից, Ալթմանի միջուկային ստարտափն ու «միայնակ» Մոնա Լիզան
Ինչ ենք կարդում այս առավոտ
Չինական «Ալիբանան» հայտարարել է, որ իր Qwen արհետսական բանականությունը գերազանցել է Deepseek-ին Llama-ին, ChatGPT-ին ու այլոց մարդկանց պռոմտերին պատասխանելու էֆեկտիվությամբ։ Deepseek-ի բերած պանիկայի հետ բորսաների արձագանքը համեմատելի չէր։ Սակայն ցնցումները շարունակվում են․ նույն Nvidia-ն շարունակում է ընկնել, այս անգամ, խոշոր ռեթեյլերների կողմից մոտ 1 մլրդի բաժնետոմսեր վաճառելու որոշումից հետո:
Սակայն չնայած անկման մասին վերջին լուրերին, Նորվեգիայի «ազգային հարստության» հիմնադրամը անցած տարի 222 մլրդ դոլար է ախատել տեխնոնդրդրումներում
Ու չմոռանանք, որ չինացիներից բացի, խաղի մեջ են նաև հնդիկները․ երկրի ամենահարուստ մարդն էլ աշխարհի ամենամեծ դատա-կենտրոնն է կառուցում
Իսկ Ալթմանը ներդնում է միջուկային էներգետիկայի ոլորտում
Helion ստարտափը ներգրավել է 425 մլն դոլար OpenAI հիմնադրից, ինչպես նաև ՖԲ-ի Մոկսովիցից ու այլ ներդրողներից․ Microsoft համար ռեակտոր են կառուցելու:
Այս ամենի մասին ավելի մանրամասն արդեն պատմել ենք մեր նախորդ նամակներից մեկում
Մոնա Լիզան էլ Լուվրում այսուհետ առանձին դահլիճ կունենա
227 տարի է Լուվրում պահվող Մոնա Լիզան «սեփական անկյուն» է ստանալու, ու տարոսը՝ ծնողների հետ ապրող նորապսակներին։ Լուվրում փոփոխությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ